Նորացված Range Rover ամենագնացն արդեն Հայաստանում է

March 13, 2018

Բրիտանական աշխարհահռչակ Land Rover ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է 2018 մոդելային տարվա Range Rover ամենագնացը: Ընկերությունում հույս ունեն, որ վաղուց արդեն շուկայում իր դիրքը գրաված շքեղագույն ավտոմեքենայի նոր տարբերակը կխթանի ընթացիկ վաճառքները և կնպաստի մակնիշի դիրքերի ամրապնդմանը: Նոր Range Rover-ը այս ընտանիքի արժանի ներկայացուցիչն է, որը բոլորովին նոր մակարդակի է հասցնում դիզայնն ու հարմարավետությունը: Այս ամենի համար պետք է եղել ոչ թե ձևափոխել ավտոմեքենան, այլ դարձնել այն ավելի լավը:

Այս ամենի համար պետք է եղել ոչ թե ձևափոխել ավտոմեքենան, այլ դարձնել այն ավելի լավը:

Այս հարցում ընկերությունն ընտրել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ճանապարհը՝ առաջին անգամ պատմության մեջ առաջարկելով հիբրիդային լիցքավորվող (Plug-in Hybrid) տարբերակը: PHEV P400e համալրումը լիցքավորվում է կենցաղային էլեկտրական ցանցից և աչքի է ընկնում բնապահպանական բարձր հատկություններով: Այն միավորում է 2,0 լիտր ծավալով և 300ձ.ուժ հզորությամբ առաջադեմ Si4 բենզինային շարժիչը և գերարտադրողական 85 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչը, որոնք միասին զարգացնում են 640 Նմ ոլորող մոմենտ և 404 ձ.ուժ հզորություն: Ընդ որում էլեկտրական ագրեգատը կարող է աշխատել թե բենզինայինի հետ համատեղ, թե ինքնուրույն, եթե վարորդը անցնի էլեկտրական քարշակման ռեժիմին (EV): 13 կՎտժ տարողունակությամբ մարտկոցը ամբողջությամբ լիցքավորելու դեպքում թույլ կտա ավտոմեքենային հաղթահարել մինչև 51 կմ* տարածություն:
Նոր Range Rover-ը հագեցած է բազում նորարարական տեխնոլոգիաներով, ներառյալ էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը, երկաստիճան բաշխիչ տուփը, ճանապարհային պայմյաններին ադապտացման Terrain Response և Terrain Response 2 համկարագերը (կախված համալրումից), դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը և այլն: Յուրաքանչյուր Range Rover սարքավորված է InControl Touch Pro Duo տեղեկատվական ժամանցային համակարգով, որն ապահովում է անհրաժեշտ տեղեկությունների և մուլտիմեդիա տվյալների հասանելիությունը:
Նոր Range Rover-ի առավել շքեղ համալրումն է SVAutobigraphy Dynamic-ը, որը առանձնանում է ամենաբարձրակարգ բնութագրերով, այդ թվում կախոցի, ղեկային կառավարման և արտանետման համակարգի հատուկ կարգավորումներով: Այս մոդելը 8մմ-ով ավելի ցածր է, քան բազային տարբերակը, իսկ դրա արտահայտիչ ագրեսիվ կեցվածքը ընդգծում է ուժի և դինամիկայի զգացողությունը:
Այս մոդելը 8մմ-ով ավելի ցածր է, քան բազային տարբերակը, իսկ դրա արտահայտիչ ագրեսիվ կեցվածքը ընդգծում է ուժի և դինամիկայի զգացողությունը:

Graphite Atlas անվանումը ստացած եզակի լրամշակմամբ տարրերը, Land Rover-ի ֆիրմային կարմիր արգելակային ենթակիրներն ու էքսկլյուզիվ անվասկավառակները ձևավորում են այս ավտոմեքենայի անմոռանալի կերպարը: Special Vehicle Operations ստորաբաժանման գործադիր տնօրեն՝ Ջոն Էդվարդսը նշում է. «Range Rover SVAutobiography Dynamic մոդելի տպավորիչ արտաքին տեսքը ենթակա չէ ժամանակի ազդեցությանը: Հզոր V8 շարժիչն ապահովում է ընթացային բնութագրերի և մանևրականության համապատասխանությունը դինամիկ արտաքինին»: 
Նոր Range Rover-ը հասանելի կլինի Հայաստանում 2018թ. մարտի 15-ից՝ Land Rover ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ավտոսրահում: