Ի՞նչ է խորհրդանշում ֆուտբոլի Անգլիայի հավաքականի մարզչի բաճկոնը

July 5, 2018

Նիժնի Նովգորոդում կայացած Պանամայի հետ խաղի ժամանակ, ջերմասիտճանը գերազանցում էր +30-ը, մրցավարը ստիպված էր մի քանի անգամ դադարեցնել խաղը, որպեսզի ֆուտբոլիստները հագեցնեին ծարավը, շունչ առնեին ու շարունակեին:
Բրիտանական ԶԼՄ-ները կարծում են, որ Սաութգեյթը բաճկոնը կրում է ի  հիշատակ իր պապի` Արթուր Տոլլի, որը ծառայել է բրիտանական նավատորմի արքայական նավահանգիստներում: 2003-ին հրատարակված «Վուդին եւ Նորդը» կենսագրականի մեջ, Սաութգեյթը պատմում էր իր մանկությունից, որտեղ տպավորվել է մի դրվագ, թե ինչպես է իր պապը` Տոլլը միշտ ուշադրություն դարձրել, որ բաճկոնը իր վրա լավ նստի:
Սաութգեյթի բաժկոնն արտադրում է Marks & Spencer ընկերությունը, որը զբաղվում է Անգլիայի ազգային հավաքականի մարզահագուստի ապահովմամբ: Աշխարհի առաջնության սկզբում բաճկոնի նկատմամբ հետաքրքրությունն այնքան է մեծացել, որ դրա վաճառաքն աճել է 35 տոկոսով:



Բաճկոնի վրա գրված է «Itʼs coming home»: Շատ երկրպագուներ սոցցանցերում կատակում են, որ դա կլինի Անգլիայի հավաքականի ֆանատների նոր վանկարումը, երբ տղաները դուրս մնան Մունդիալից:

MEDUZA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։