Հատկանիշներ, որոնք ավելի կարևոր են ամուր հարաբերությունների համար, քան արտաքին տեսքը

May 31, 2017

Լսելու ունակություն


Խոսել գիտեն և սիրում են գրեթե բոլորը, բայց, այ, լսել՝ հաշված մարդիկ: Եթե երբևէ շփվել եք այդպիսի մարդու հետ, կհասկանաք՝ խոսքն ինչի մասին է. երբ մարդը չի էլ սպասում իր հերթին, մինչ Դուք խոսում եք, ջանք էլ չի գործադրում` մտածել Ձեր ասածի մասին:
Զրույցը, իհարկե, կարելի է շարունակել` նույնիսկ չլսելով զրուցակցին: Դժվար բան չէ. պարզապես գլխով արեք, մեկ-մեկ էլ ասեք՝ «ըհը», և անընդհատ մի նայեք սմարթֆոնին: Իսկ ահա լսելն, իրոք, արվեստ է: Այդպիսի մարդկանց հետ իսկապես ուզում ես զրուցել:
Ինչպես զարգացնել լսելու ունակությունը: Փորձեք կենտրոնանալ, թե ինչի մասին է խոսում Ձեր զրուցակիցը, և չշեղվել ու տարվել մտքերով: Հետաքրքրվեք նրա ասածով: Եթե չի ստացվում, այդ դեպքում ինչո՞ւ եք ընդհանրապես զրուցում իրար հետ:

Գործեք հանպատրաստից


Ոմանք սիրում են անսպասելիություն և հանպատրաստից գործողություններ, ուրիշներն էլ նախընտրում են կայունությունն ու վստահելիությունը: Բայց ցանկացած հարաբերություն՝ առանց սպոնտանության, երևակայության և անսպասելի արարքների, ձանձրալի է դառնում:
Առանց պատճառի, պարզապես մի սովորական օր գնացեք ռեստորան, հենց այնպես երգեք, երբ բարձր տրամադրություն ունեք, ինչ-որ պար սովորեք, գնացեք քաղաքից դուրս: Փնտրեք անհավանական գեղեցիկ մի վայր: Սպոնտանությունը չի թողնում, որ հարաբերությունները դառնան միապաղաղ ու մոխրագույն առօրյա: Այն հետաքրքիր գույն է տալիս հարաբերություններին և լավ հիշողություններ երաշխավորում:
Ինչպես զարգացացնել այդ հատկանիշը: Հաճախ լսեք ինքներդ Ձեզ, թե ինչ եք ուզում: Առայժմ կարևոր չէ` կգնահատեն ձեր պոռթկումները, թե ոչ: Կարևորը` ինչ-որ ցանկություններ ի հայտ գան:

Ինչ-որ բան լավ անել


Կարևոր չէ, թե Ձեր հմտությունները որ ոլորտին են վերաբերում՝ մեքենա վարել, կիթառ նվագել, թե վարժ խոսել երեք լեզուներով: Մարդկանց միշտ հիացնում է ուրիշների վարպետությունը՝ անկախ ինչին է վերաբերում:
Ինչպես սովորել: Պարզապես գտեք Ձեզ համար սիրելի զբաղմունք և հասցրեք այն կատարելության: Ի դեպ, եթե այս պահին ոչ մեկի հետ չեք հանդիպում, սա կօգնի, գտնել ինչ-որ մեկին: Հենց խորասուզվեք սիրած գործի մեջ և մոռանաք զուգընկեր գտնելու ցանկության մասին, նա, կարծես, կախարդական փայտիկի մեկ հարվածով, հանկարծ կհայտնվի:

Լինել ինքնաբավ և գոհ ամեն ինչից


Մարդիկ, ովքեր գոհ են իրենց ունեցածով, ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր մշտապես բողոքում են, տանջվում մտքից, որ ինչ-որ բան իրենց չի հերիքում: Եթե գոհ եք Ձեր արտաքինից, ավելի գայթակղիչ տեսք եք ունենում, քան երբ կարծում եք, որ սարսափելի գեր եք: Եթե գոհ եք Ձեր աշխատանքից, ոչ ոք Ձեզ «լուզեր» չի համարի: Աղքատը նա չէ, ում աշխատավարձը ցածր է, այլ նա, ում միշտ փողը չի հերիքում:
Ինչպես սովորել գոհանալ եղածով: Այո, դա այնքան էլ հեշտ չէ: Նախ` դադարեք համեմատվել մյուսների հետ, հետո բացահայտեք, թե ինչն է լավ Ձեր կյանքում, և գոհ եղեք դրա համար:

Չափը չանցնել


Եթե հետևում եք կազմվածքին և աշխատում եք ավելի շատ բանջարեղեն ուտել, հրաշալի է: Բայց եթե պիցայատան աշխատողներին զզվացնում եք՝ պահանջելով պիցա՝ առանց խմորի, միանգամայն ուրիշ է: Սա վերաբերում է Ձեր բոլոր սկզբունքներին ու նախասիրություններին: Ամեն ինչում պետք է սահման ճանաչել, հիվանդագին մոլուցքը ոչ ոքի չի ուրախացնի:
Ինչպես ազատվել սևեռուն մտքերից: Նախ հասկացեք՝ կա՞ն արդյոք դրանք: Հարցրեք մտքերիմներին, թող ազնվորեն ասեն՝ ինչ են մտածում այդ մասին: Հավանաբար նրանք արդեն ասած էլ կլինեն, բայց Դուք ուշադրություն չեք դարձրել:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք


Կարող եք անվերջ ու անդադար կերպարներ հորինել Ձեզ համար, վարժվել դրանց, նույնիսկ ձուլվել, բայց մարդիկ միշտ զգում են կեղծը ու գնահատում անկեղծությունը: Սա չի նշանակում լինել պարզունակ և ընթեռնելի: Ընդամենը պետք է չթաքցնել զգացմունքները և չկեղծել դրանք: Բացահայտ ժպտացեք և լիաթոք ծիծաղեք՝ առանց ամաչելու պոռթկումներից, ցանկություններից ու հրապուրանքից:
Ինչպես դառնալ իրական: Նախ` պարզեք, թե ինչ դիմակ եք կրում: Իհարկե, հեշտ բան չէ: Հասկացեք, թե ինչու եք այն հագել և վերանայեք Ձեզ հետ Ձեր իսկ հարաբերությունները:

Զիջելու ունակություն


Փոխզիջման գնալու կարողությունը, և ամենակարևորը, ցանկությունը նշան է, որ մարդը պատրաստ է երկար ու երջանիկ հարաբերությունների: Եթե փոխզիջում չեք փնտրում, այլ ստիպում եք զուգընկերոջն ամեն ինչում ենթարկվել Ձեզ, ուրեմն՝ չեք հարգում նրան: Վաղ, թե ուշ դա կհոգնեցնի նրան: Եթե հակառակն է, միշտ ենթարկվում եք ու զիջում, Դուք կզզվեք, երկար լռությունը կավարտվի պայթյունով, և հենց Դուք էլ վերջ կտաք հարաբերություններին:
Ինչ անել: Միշտ Ձեզ ուրիշի տեղը դրեք: Օրինակ՝ Դուք աշխատում եք տանը և գործից հետո ուզում եք զբոսնել կամ սպորտով զբաղվել: Իսկ Ձեր ընկերն ամբողջ որը ոտքի վրա է եղել և ընդհանրապես չի ուզում երեկոյան ակտիվ կյանք վարել: Կռիվ սարքելու ու նրան ինչ-որ բան ստիպելու փոխարեն, Ձեզ Ձեր սիրելիի տեղում պատկերացրեք. կցանկանայի՞ք ակտիվ օրվանից հետո էլի ակտիվ լինել: Հենց պատկերացնեք Ձեզ նրա փոխարեն, կհանդարտվեք ու փոխզիջում կգտնեք:

Հոգատարություն


Գրեթե բոլոր մարդիկ սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում (իհարկե, առանց ֆանատիզմի): Ցրեք նրա մտքերը, երբ տեսնում եք, որ մարդը տխրում է, կամ հարցրեք՝ ինչ է եղել, և լսեք նրան: Եթե մարդը հիվանդ է, ծնողի պես խնամեք նրան: Կարող եք պարզապես գնել նրա սիրած քաղցրավենիքը՝ առանց խնդրանքի:
Ինչպես սովորել հոգալ մյուսների մասին:Եթե սովոր եք միայն սեփական անձի մասին մտածել, դժվար է սկսել մյուսների մասին հոգալ: Բայց եթե քնքշանքով եք վերաբերվում մարդուն, այդքան էլ դժվար չի լինի մտածել, թե ինչպես օգնեք նրան և ինչ անակնկալ մտածեք:

Հումորի զգացում


Ուրախ մարդկանց բոլորն են սիրում, նրանք վարակում են պոզիտիվ մտքերով, մարդիկ ուզում են լինել նրանց կողքին: Հումորի զգացում գրեթե բոլորն ունեն, բայց միշտ չէ, որ դա համընկնում է, մարդիկ նույն բանի վրա են ծիծաղում: Սա էլ արդեն կախված է դաստիարակությունից, շրջապատից և մնացած հանգամանքներից: Ամեն դեպքում, հաճախ ժպտացող և լիաթոք ծիծաղող մարդու հետ ավելի հաճելի է շփվել:
Ինչպես զարգացնել հումորի զգացումը: Դեղատոմս չկա: Գուցե ունեք այն, բայց ամաչում եք կատակ անել ոչ այնքան մտերիմ մարդկանց շրջապատում՝ կարծելով, որ տարօրինակ հումոր ունեք: Բայց դա մեծ խնդիր չէ, եթե չեք ամաչում երևալ այնպիսին, ինչպիսին կաք: Մարդիկ կընդունեն Ձեզ այդպիսին:

Ուժեղ լինել


Սա միայն տղամարդկանց դեպքում չէ, որ գնահատելի է: Ոչ ոք չի ուզում իր կողքին թույլ, սեփական խնդիրներից գլուխ չհանող կին ունենալ, ով չի էլ կարող ձեռք մեկնել դժվար պահերին: Ներքին ուժը, սեփական խնդիրները լուծելու կարողությունը` առանց մարդկանց վրա հարձակվելու, մյուսներին աջակցելու և օգնելու կարողությունն ավելի գնահատելի են, քան գեղեցիկ տեսքը:
Ինչպես զարգացնել ներքին ուժը: Ինքնակատարելագործման երկար ճանապարհ է, երբ կորոշեք չնվնվալ և ընդունել Ձեր խնդիրները` որպես գրավիչ հարցեր, որոնք պետք է լուծել: Հասկացեք վախերն ու պայքարեք դրանց դեմ: Հավանաբար կունենաք ուժեղ մարդու՝ Ձեր իդեալը: Հենց նրան էլ ձգտեք նմանվել: