Սպասումներ և իրականություն. Ի՞նչ միֆերով են ապրում սիրահարները

May 5, 2016

Հոգեբանության մեջ հայտնի են բազմաթիվ առասպելանման պատմություններ` միֆեր, որ ձևավորվում եմ սիրող զույգերի շուրջ: Պատրանքներով ապրելն հաճելի է միայն սկզբում, հետո նման կերպ շարունակվելու դեպքում ամեն ինչ շատ ցավոտ է դառնում:
Իդեալական զուգընկեր գտնելու միֆը
Մեզանից յուրաքանչյուրը երազում է իդեալական զուգընկերոջ մասին: Ցավը նրանում է, որ հարաբերությունների սկզբնական, ռոմանտիկայով լեցուն ժամանակահատվածում մենք մեզ, մեր զուգընկերոջն ու մեր հարաբերությունները ընկալում ենք իրականությունից կտրված` դրանք պատելով մտացածին շղարշով: Իրականում իդեալական զուգընկերն այն մարդն է, ով մեր անկատարությունը համարում է յուրահատկություն:
Լուրջ մտադրության միֆը
Կողմերից մեկը միշտ ունենում է լուրջ պարտավորությունները, իսկ մյուսը` սպասումներ: Հապա ինչպե՞ս` «Իսկական տղամարդը» պարատականությունների հստակ սահման պիտի ունենա: Այսպիսի սերը կարող է մարդուն աղքատության դուռը հասցնել :Տղամարդու պարտականությունների ցուցակը ամեն կին կազմում է ըստ իր պահանջմունքի և ֆանտազիայի: Բարեբախտաբար, հաճախ այդ պարտականությունները նաև հաճելի են լինում:



Հետաքրքիր է իմանալ նաև`



Պարտականության միֆը
Հարաբերություններում պարտականությունների վրա անընդհատ շեշտադրումը կարող է բերել ներվային պոռթկման: Դրանից հետո կգա հարաբերությունները պարզելու փուլը` կա՛մ եկեղեցի, կա՛մ հոգեբանի մոտ, կա՛մ բաժանում: Սիրո մեջ գերի ընկած մարդը կաթիլ-կաթիլ իր միջից հանում է ամուսնական պարտականության իր բաժինը, և, ձերբազատվելով դրանից, դառնում է անկախ, հետևաբար` ոչ պետքական զուգընկերոջ համար: Զուգընկերներն իրար համար հետաքրքիր են այնքան ժամանակ, քանի դեռ երկուսն էլ փոխադարձ կախում և փոխադարձ պարտականություններ ունեն:
Հավերժ միասինի առասպելը
Հավերժական հարաբերություններ կարող են խոստանալ միայն սիրո կանոներին անծանոթ մարդիկ: Մարդը չի կարող սիրել, եթե նրան զրկեն չսիրելու հնարավորությունից: Երբ դուք ձեր զուգընկերոջը զրկում եք ազատությունից, հարաբերությունը սիրուց վերածվում է կախվածության: Ու միշտ պիտի հիշել. եթե հարաբերությունները ոչ մի կերպ չեն ձևավորվում, ապա ինչ-որ բան այնտեղ սխալ է: Պետք է մաքրել շփումն ավելորդություններից, տեսակավորել ամեն բան ու նոր սկիզբ տալ: