Հղիությունը ստուգելու հին եգիպտական թեստ
Բոլոր ժամանակներում էլ ամուսնական զույգերը շտապել են իմանալ՝ երբ են ծնող դառնալու, կինը վայրկյան առաջ ուզել է պարզել՝ հղի՞ է, թե՞ ոչ: Բայց միայն վերջին տասնամյակներում դեղատներում հայտնվեցին թղթե ձողիկներ, որոնք կնոջ մեզի մեջ մտցնելով հնարավոր է պարզել՝ կինը հղի՞ է, թե՞ ոչ:
Էքստրեմալ սեքս. Վախն ու ադրենալինը` հաճույքի գրավական
1963 թ-ին ֆրանսիացի հնագույն բժշկության մասնագետ Պիեր Գալյունգինը ավելի լայնամաշտապ փորձարկում իրականացրեց: Դրան մասնակցեց 2 տղամարդ, 6 ոչ հղի կին և 40 հղի կին: Տղամարդկանց և ոչ հղի կանանց մեզով ոռոգված հացահատիկներն ընդհանարպես ծիլ չտվեցին, իսկ հղիների մեզն ապահովեց 70% ծլարձակում: Արդյունքը բացատրվում էր հղիության հատուկ հորմոնների առկայությամբ:
Հետաքրքիր է, որ հղիություն ստուգելու հին եգիպտական թեստը կիրառել են նաև հույները, հռոմեացիները, իսկ ավելի ուշ, երբ հին եգիպտական հիերոգլիֆները մոռացության մատնվեցին, թեստի այս ձևը հասավ նաև միջնադարյան Եվրոպա:
Վերջին անգամ հղիության ստուգման այս ոչ սովորական ձևի կիրառման մասին հանդիպում ենք 18-րդ դարի բնագետ և բժիշկ Քրիստիան Ֆրանց Պաուլինի տրակտում:
Հղիության եգիպտական թեստի ստուգման ձևի մանրամասն բացատրությունն առ այսօր հայտնի չէ, գուցե որովհետև դրա գաղտնիքը գիտեին միայն հին եգիպտացիները: Հավանական է, որ հղիների մեզից ծլարձակման գաղտնքիը հենց հորմոնների մեջ է: Ի վերջո, աշխարհի ամբողջ կենդանի օրգանիզմները ծնունդի արդյունքում են ի հայտ գալիս, դրա համար ծնունդ տվող կնոջ հորմոններն ազդում են բույսի աճի վրա:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)