[Անհավանական] Նորվեգիայում գումար են հավաքում, որ վերականգնեն պոկված «էրոգեն» ժայռաբեկորը

June 28, 2017

Տուրիստական այս տեսարժան վայրը վնասվել է: Տեղացիները շաբաթ օրը հայտնաբերել են, որ Տրոլպիկեն ժայռը կոտրվել է: Հարակից տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Փորձագետները ենթադրում են, որ տեղի ունեցածը վանդալիզմ է:
The rock formation Trollpikken in Rogaland, western Norway.
Կիրակի արդեն 500 մարդ նվիրաբերել էր մոտ 90 հազար նորվեգական կրոն ($10,600) Ստավանգեր քաղաքից հարավ գտնվող ժայռի նախկին տեսքը վերականգնելու համար:



Կարդացեք նաև.



Ակտիվիստներից մեկը՝ Կջետիլ Բենթսենը, տեղական հեռուստաալիքին վստահություն է հայտնել, որ հավաքված գումարով հնարավոր կլինի վերականգնել Տրոլպիկենը:
 
The broken rock formation Trollpikken in Rogaland, western Norway, 24 June 2017, after it has allegedly been vandalized during the night between 23 and 24 June.
Ոստիկանությունը փնտրում է չարագործներին: Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում շրջակա միջավայրի նկատմամբ ծանր հանցագործություն կատարելու համար:

GLOBALNEWS