Ռուսաստանում արտասահմանյան գործակալ կարող է դառնալ յուրաքանչյուրը. ի՞նչ է սա նշանակում

July 10, 2018

Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեն հաստատել է «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի լրամշակումները: Եթե դրանք ընդունվեն, արտասահմանյան գործակալի տեղեկատվության տարածմամբ զբաղվող ֆիզիկական անձը նույնպես արտասահմանյան գործակալ է համարվելու, հաղորդում է Բի-Բի-Սին:
Ի՞նչ է նշանակում «արտասահմանյան գործակալ»
Պատգամավորներ Պյոտր Տոլստոյն ու Լեոնիդ Լևինը, որոնք նախապատրաստել են օրենքի այս լրամշակումները, պատմել են, որ արտասահմանյան գործակալ-ԶԼՄ-ների հետ համագործակցող ոչ բոլորն են ինքնաբերաբար ներառվելու այդ ցուցակում: Տոլստոյի և Լևինի խոսքով՝ օրենքը կկիրառվի միայն որպես ԱՄՆ գործողություններին պատասխան միջոց: Եթե ՌԴ լրագրողները հետապնդվեն Ամերիկայում, ռուսական իշխանությունները հայելային միջոցներ կկիրառեն:

Եթե ՌԴ լրագրողները հետապնդվեն Ամերիկայում, ռուսական իշխանությունները հայելային միջոցներ կկիրառեն:

Նոր օրենքը թույլ է տալիս արտասահմանյան գործակալ ճանաչելու ցանկացած մարդու, որը համագործակցում է արտասահմանյան գործակալ-ԶԼՄ հետ (ցանկացած տեսքով՝ սյունակագիր է, նյութ է խմբագրում և այլն) կամ ցանկացած ծառայությունների դիմաց արտասահմանյան գործակալից հոնորար է ստանում:
Արտասահմանյան գործակալ ճանաչված անձը պարտավոր է գրանցվել որպես իրավաբանական անձ, որը կենթարկվի արտասահմանյան գործակալների համար օրենքով նախատեսված նորմերին. պարբերաբար հաշվետվություն կներկայացնի արդարադատության նախարարությանն իր ֆինանսական վիճակի մասին, իր բոլոր նյութերում կնշի «արտասահմանյան գործակալ», այդ կանոնները խախտելու դեպքում տուգանք կվճարի:


Կարդացեք նաև.

  • Սահակաշվիլի. ինձ թույլ տվեք Վրաստան մտնել և կտեսնեք, թե ով կհաղթի ընտրություններում

  • Ո՞ր հայ պատգամավորներն են երբևէ զրկվել անձեռնմխելիությունից և ինչո՞ւ

  • [Prank] Բրիտանիայի արտգործնախարարին թվացել է, թե խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ




Արդյո՞ք ռուսական օրենքն իրոք ամերիկյանի հայելային տարբերակն է
ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալ են ճանաչվում մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք գործում են որպես արտասահմանյան պետությունների քաղաքական գործակալներ, վերահսկվում են նրանց կողմից և ստանում նրանցից առաջադրանքներ, հարցումներ կամ գումար ինչպես ուղղակիորեն, այնպես էլ այլ ընկերությունների միջոցով:
Ամերիկյան օրենքում խոսքը գնում է նրանց մասին, ովքեր իրական ազդեցություն ունեն հասարակական կարծիքի կամ քաղաքական իրավիճակի վրա: Դա նշանակում է, որ առավել հաճախ ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալ են դառնում քաղաքական խորհրդատուները:
Դա նշանակում է, որ առավել հաճախ ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալ են դառնում քաղաքական խորհրդատուները:

Բացի այդ, ամերիկյան օրենքը գրված է այնպես, որ չի կարող օգտագործվել խոշոր լրատվամիջոցի դեմ, որն իր պետության շահերն է ներկայացնում: Եթե լրատվամիջոցը վստահության բարձր մակարդակ ունի, այն արտասահմանյան գործակալ չի դառնա:
ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալ դառնալու համար անհրաժեշտ է ուղղակիորեն այլ երկրի բյուջեից ֆինանսավորում ստանալ: Ռուսական օրենքը գրված է այնպես, որ, կախված իշխանության ցանկությունից, արտասահմանյան գործակալ կարող են դառնալ հարյուրավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։