[InterPress] Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Վենեսուելա

March 27, 2019

Այս առաքումը երկու երկրների շարունակվող գործակցության մի մասն է: IL-62 մարդատար և  AN-124 բեռնատար օդանավերը թռչել են Մոսկվայից, Սիրիայի տարածքով: Ըստ վենեսուելացի լրագրող Խավիեր Մայորկայի, օդանավերում եղել է 100 զինծառայող և 35 տոննա ռազմատեխնիկա: Ռուսական պետական լրատվական Սպուտնիկ գործակալությունը հայտնում է, որ օդանավերը Վենեսուելա են հասցրել ռազմատեխնիա և անձնակազմ՝ կատարելով ռազմատեխնիկական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Վենեսուելացի պաշտոնյաները նշում են, որ ռուս զինծառայողները ժամանել են՝ քննարկելու ռազմատեխնիկայի գործարկումը, ինչպես նաև ռազմավարությունը: Ռազմամթերքը Վենեսուելա հասցրած օդանավն այնտեղից հեռացել է հաջորդ օրը՝ կիրակի:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում