Apple-ի տոնական անակնկալը. Թոռնուհու հուզիչ նվերը տատիկին

December 18, 2014

Տեխնո հսկան՝ Apple-ը, Ծննդյան տոնին ընդառաջ ներկայացրել է «The Song» հոլովակը: Հուզիչ տեսանյութը պատմում է Ամանորի հրաշքի մասին: Հոլովակի հերոսուհին ընտանեկան լուսանկարում գտնում է հին սկավառակ, որի վրա իր տատիկը ձայնագրել է երգ՝ նվիրված սիրելիին: Աղջիկը որոշում է դուետ ձայնագրել՝ իր ձայնն ավելացնելով տատիկի կատարմանը:

Հերոսուհին ստեղծագործական աշխատանքում օգտագործում է MacBook, iPad Mini և iPhone՝ վինիլային սկավառակից ձայնը թվայնացնելու համար: Նոր գործիքներով նա կենդանացնում է հին տեխնոլոգիան և դրական էմոցիաների փունջ նվիրում տատիկին:
Հոլովակի թողարկման հետ Apple-ը գործարկել է Ծննդյան տոնի համար նվերների էջ:
Ընկերությունը տոնական հոլովակ էր ներկայացրել նաև անցած տարի: «Misunderstood» անունով տեսանյութի հերոսը երիտասարդ տղա էր, որն իր iPhone-ով թաքուն նկարահանում է ընտանիքի բոլոր անդամներին: Տոնական գիշերվա անակնկալը դառնում է նրանց մասնակցությամբ փոքրիկ ֆիլմը: Հուզիչ հոլովակն արժանացել է «Emmy» մրցանակի` «Ճանաչված գովազդ» անվանակարգում: