Ապրել առողջ մեծ քաղաքում

May 7, 2016

Տարբեր երկրների գիտնականներ խումբ են ստեղծել և ուսումնասիրել, թե ինպե՞ս է մթնոլորտի աղտոտվածությունը ազդում ֆիզիկակապես ակտիվ  մարդկանց վրա:Մեծ քաղաքներում սովորաբար մարդիկ սպորտով են զբաղվում հենց փողոցներում:
Նույնիսկ Դելին, որը համարվում է աշխարհի էկոլոգիապես ամենավատ քաղաքներից մեկը, մարդիկ կարող են հեծանիվ վարել շաբաթական 5 ժամ: Ուսումնասիրողները երկու ուղղությամբ են աշխատել` պարզել են թե օրական քանի  ժամ է օգտակար  ու վտանգավոր:



Օգտակար է կարդալ նաև` 



Օրինակ Դելիում` օրական 30-45 րոպե պետք է մարզվել, իսկ ահա Լոնդոնում` կարելի է քայլել, զբոսնել, վազել կամ հեծանիվ վարել ամբողջ օրը: Դրսում մարզվելու համար ամենարդյունավետ քաղաքներից մեկը պարզվում է Մոսկվան է:
Օդի աղտոտվածությունը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է լինել:

Առաջին հերթին ասթմա է առաջացնում: Հենց այդ պատճառով էլ` շատ  մարդիկ փորձում են առողջ ապրելակերպ վարել  ու օգտվել մարզասրահներից, կամ առհասարակ աշխատանքի գնալ միայն մեքենայով ու օրվա ավարտն անցկացնել չորս պատի ներսում: Մինչդեռ այս մոտեցումը` ըստ հետազոտողների, սխալ է: Այն քաղաքները, որոնք օդի աղտոտվածության թույլ մակարդակ ունեն, այստեղ մեծ դեր կարող է խաղալ երկար  զբոսնքները,  վազելը, ցանկալի է աշխատանքի գնալ հենց հեծանիվով, կամ քաղաքի մի ծայրից մյուսն անցնել մետրոներով: Այսպես նաև մի մեծ քայլ արած կլինեք` օդը մաքուր պահելու հարցում: