JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս պահպանել առողջությունը, երբ ունեք նստակյաց

Ինչպե՞ս պահպանել առողջությունը, երբ ունեք նստակյաց աշխատանք

Ֆիզիկական պասիվությունը, նստակյաց կյանքն ու օֆիսային աշխատանքը  վատ է անդրադառնում առողջության վրա: Դիաբետ ու քաղցկեղ` գիտնականների պնդմամբ` պասիվությունը մեծացնում է  այս երկու հիվանդությունների ռիսկը:
Կորնելյայի համալսարանի գիտնականներից մեկը օպտիմալ լուծում է առաջարկում այսպիսի դեպքերի համար: Ըստ նրա` աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր կես ժամը մեկ պետք է երկու կարևոր վարժություն անել` 8 րոպե աշխատել ոտքի կանգնած. 2 րոպե էլ` ձգել մարմինը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության պահանջով արված հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպես  ճիշտ աշխատելաոճ ընտրել:

Ըստ այդմ` որպեսզի առողջությանը վտանգ չհասցնել, անհրաժեշտ է  կանգնած աշխատել, օրվա ընթացքում  4 ժամ քայլել ու զբոսնել: Ընդ որում` այդ 4 ժամից 2-ը պետք է լինի աշխատանքային ժամին:


Առողջարար է կարդալ նաև` 



Ֆիզիկական պասիվության հետևանքները կրճատելու համար պարտադիր չէ մարզասահ այցելել կամ որևէ սպորտաձևով զբաղվել: Կարելի է պարզապես երթուղայինում կանգնել, կամ բազմահարկ շենքը բարձրանալ ոչ թե վերելակով այլև աստիճաններով: Մասնագետները 3 տարի հետևել են ուսումնասիրություններին մասնակցող 13 հազար կնոջ կենսակերպը: Արդյունքում` վերոնշյալ կանոններով ապրող կանայք ավելի առողջ են եղել:

Տարածել