Արդյո՞ք դիետայի ընթացքում պետք է աղ օգտագործել. կարծիքները տարբեր են

May 19, 2017

Ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ աղը


Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչի համար է մեր օրգանիզմին անհրաժեշտ աղը
- աղն օգնում է օրգանիզմում պահպանել ջրի բալանսը
- նատրիումի քլորիդը՝ աղը, պարունակվում է արյան, թքի, ավշի, լեղիի մեջ և օրգանիզմում նրա քանակի  ցանկացած փոփոխություն կվնասի մեզ
-աղը մասնակցում է մկանային հյուսվածքի և նյարդային համակարգի բջիջների կենսագործունեությանը
- նատրիումի քլորիդը հանդես է գալիս որպես կատալիզատոր մարսման գործընթացում
Սննդից աղի բացառումը կարող է հանգեցնել նյարդային և հոգեբանական հիվանդությունների, դեպրեսիայի, մարսողական համակարգի և սրտանոթային հիվանդությունների: Բացի այդ քանի որ մարդն ամեն օր քրտնարտադրության և միզարտադրության միջոցով կորցնում է  նատրիումի քլորիդ, այդ հարաբերակցությունը պահպանելու համար պետք է լրացնել օրգանիզմում առկա աղի քանակը:

Իմաստ  ունե՞ն աղի բացառմամբ դիետաներն 


Նիհարելու համար կիրառվող առանց աղի դիետաների հիմքում ընկած չէ ոչ մի հիմնավորված թեորիա, բայց որոշ բաներ կարող ենք առանձնացնել:

  1. առանց աղի սնունդն այնքան էլ համեղ չէ, ինչն էլ սահմանափակում է սննդի քանակը և արդյունքում դիետայի մասնակիցները նիհարում են

  2. Աղը, անցնելով լեզվի մեջ գրգռում է համային ռեցեպտորները, ինչն էլ գրգռում է ախորժակը և սնվողը ցանկալիից ավելի շատ է ուտում:

  3. Աղը պահում է ջուրն օրգանիզմում, ինչը խանգարում է արագ նիհարելուն:

  4. Աղի օգտագործումը վատ է անդրադառնում մաշկի վրա: Պահելով ջուրն օրգանիզմում


Որքա՞ն պետք է լինի աղի օրական քանակությունը


Աղի Ֆիզիոլոգիական անհրաժեշտությունը օրական կազմում է 5-10 գրամ, որն ի դեպ տատանվում է տարիքից, քաշից, սեռից, անգամ մարդու գործունեությունից կախված: Օրինակ՝ ակտիվ սպորտով զբաղվող մարդկանց ավելին է անհրաժեշտ, քանի որ նրանք քրտինքի հետ շատ աղ են կորցնում: Միջին քանակի աղի օգտագործումը կազմում է օրական 6 գրամ: Աղի հենց այս քանակն է, որ հնարավորություն է տալիս խուսափել այտուցներից, բայց միաժամանակ ապահովել անհրաժեշտ քանակությունը: Ցավոք, շատ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք աղի օգտագործում ասելով հասկանում են բուն աղի օգտագործում, մոռանալով, որ այն պարունակվում է նաև շատ մթերքներում:
Ամեն դեպքում, խոսելով առանց աղի դիետաների մասին՝ հարկ է հիշել, որ նման դիետաները  առաջին հերթին ցուցված են սրտանոթային և երիկամների հիվանդություններ ունեցողներին, և միայն բժիշկն է իրավասու նման դիետա նշանակել: Հետևել նման դիետաների առանց բժշկի նշանակման և ցուցումների  ուղղակի նիհարելու նպատակով, կարող է շատ վտանգավոր և վնասակար հետևանքներ ունենալ: