Savee` հարթակ ոգեշնչող լուսանկարներ գտնելու և պահպանելու համար

August 8, 2017

Savee–ը Pintarest-ի նման հնարավորություն է տալիս գտնել, պահել և ստեղծել ինտերնետային ալբոմներ և դրանցով կիսվել ցանցում:Կայքը հնարավորություն է տալիս օգտագործողներին տարատեսակ թեմաներով պատկերները save անել վիրտուալ հարթակներում, վերաթողարկել կամ մեկնաբանել դրանք:
Savee-ը թույլ է տալիս մեկ տեղում հավաքել ոգեշնչող լուսանկարները: Անցնելով գրանցման փուլը, հայտնվում ես անվերջանալի ժապավենում՝ սովորական և անիմացված լուսանկարներով, որոնք save են արել այլ օգտատերեր: Կայքն ունի արտաքին ժապավենի լայն կարգավորոմներ, որոնք փնտրման գործընթացը դարձնում են առավել արդյունավետ: