Սարսափելի նոր ցուցանիշ. ԱՄՆ-ում սկսել են ծնվել սիֆիլիսով վարակված նորածիններ

March 2, 2017

Միկրոմանկաբույժ Գուրվիր Խուրանան այդ մասին միայն դասագրքերում էր կարդացել: Իրական կյանքում դա տեսնելը նրա համար շոկային էր: Երեխան երեխայի հետևից ծնվում էր շատ թույլ, սակավարյուն, թոքերը հեղուկով լցված, մարմիններն ամբողջովին ցանով պատված: Նրանց կյանքի տևողությունը  մի քանի րոպեյից մինչև առավելագույնը մեկ շաբաթ է: Պատճառը` բնածին սիֆիլիսն է: Նրանք բոլորը ծնվում են սիֆիլիսով հիվանդ մայրերից: Նրանցից շատերը գալիս են հիվանդանոց ծննդաբերելու նախածննդյան որևէ հսկողություն չանցած, առանց գաղափար անգամ ունենալու, որ այդ հիվանդության կրողն են:
Գուրվիր Խուրանան աշխատում է Կալիֆորնիայի Central Valley-ում: Հիվանդությունը շատ արագ է տարածվում,պայթյունի պես, մենք հանրային առողջության հսկայական խնդիրներ ունենք: Central Valley-ն Կալիֆոռնիայի ամենացածր եկամուտ ունեցող շրջանն է: Վերջին տարիներին այստեղ բնածին սիֆիլիսի աննախադեպ աճ է գրանցվել: Ընդհանուր առմամբ Կալիֆորնիայում և ազգաբնակչության մեծ մասի մոտ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների աճ է նկատվում: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները վախենում են, որ այդ ցուցանիշը կաճի, երբ Դոնալդ Թրամփն ու Կոնգրեսը հաստատեն մատչելի առողջապահության մասին օրենքը, որի հետևանքով առողջությանը հետևելն անհասանելի կդառնա շատերի համար:
Ընտանիքի պլանավորման մասնագետ Նատաշա Ֆելկինսի պնդմամբ` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ցուցանիշը հենց այնպես չեն կրճատվի: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, այլապես շատ շուտով մենք թվերի կրկնապատկման ականատեսը կդառնանք:
Հիվանդությունների Վերահսկման ու Կանխարգելման Կենտրոնի տվյալով Միացյալ Նահանգներում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ցուցնիշը հատել է բոլոր ժամանակների եզրագիծը: Կանանց շրջանում սիֆիլիսով հիվանդների թիվը 2014-2015 –ի ժամանակահատվածում աճել է 27 տոկոս, իսկ բնածին սիֆիլիսով հիվանդների թիվը` 6%: Նախնական տվյալով` հաշվի առնելով 2016-ի միտումը, սիֆիլիսով հիվանդ կանանց թիվը կաճի ևս 21%, իսկ բնածին սիֆիլիսով հիվանդներինը` 4%:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի սեռական ճանապարչհով փոխանցվող հիվանդությունների բաժնի տնօրեն Գեյլ Բոլանն ասում է, որ այս միտումը մտահոգիչ է, հաշվի առնելով, որ սիֆիլիսը գրեթե անհետացել էր 2000-ականների սկզբում: Ըստ նրա, մի այդ ժամանակ հույս կար, որ սիֆիլիսը Միացյալ Նահանգներում արմատախիլ կարվի: Ցավոք ցուցանիշները հակառակն են հաստատում: Սիֆիլիսը նոր թափով է տարածվում: Բոլանի պնդմամբ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցները մոնիթորինգ են անցկացնում բնակչության շրջանում սիֆիլիսի համաճարակի պատճառները գտնելու համար, կոչ անելով պետությանն ուսումնասիրել աղքատության, առողջապահական ծառայությունների հասանելիության ու թմրանյութերի գործոններն այդ հարցում: Թիրախում մասնավորապես կանայք են: Կենտրոնի աշխատակիցները համապատասխան թեստավորում ու բուժում են անց կացնում և տեղեկություն տրամադրում հիվանդության մասին: Հատկապես վտանգված են վերարտադրողական տարիքում գտնվող կանայք, որոնք բնածին սիֆիլիսի պատճառն են հանդիսանում:
Առողջապահության պետդեպարտամենտի տվյալով` Կալիֆորնիայում սիֆիլիսով հիվանդների 2/3 տղամարդիկ են, որոնք քնում են տղամարդկանց հետ, բայց 15-44 տարեկան կանաց ու աղջիկների մոտ ցուցանիշը նույնպես բարձր է: 2011-2015թթ. այն քառապատկվել է: Նույն ժամանակահատվածում բնածին սիֆիլիսի ցուցանիշը եռապատկվել է:
Սիֆիլիսով հիվանդ նորածինների թվով Կալիֆոռնիայի ցուցանիշը 2-րդն է Լուիզիանայից հետո, իսկ կանանց շրջանում սիֆիլիսիով հիվանդների թվով 3-րդը` Լուիզիանա և Ջորջիա նահանգներից հետո: Լուիզիանան սկսեց կանխարգելիչ քայլեր ձեռնարկել դեռ չորս տարի առաջ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ գործակցելով նահանգն ավելացրել է թեստավորումներն ու հանրային գիտակցությանն ուղված դասընթացների քանակը: Բացի այդ օրենսդրությամբ ամրագրվել է, որ սիֆիլիսի ստուգումն անհրաժեշտ է անցկացնել հղիության ընթացքում 2 անգամ: Այժմ նկատվում է բնածին սիֆիլիսի ցուցանիշի անկում:
Ջորջիա նահանգը նույնպես աշխատում է սիֆիլիսի ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կոչ են անում մարդկանց տեղեկանալ իրենց սեռական առողջության վիճակի մասին: Սիֆիլսի թեստն անցնելու հետ միասին այստեղ նաև ՄԻԱՎ- ստուգման են ենթարկվում: Առողջապահության պետդեպարտամենտը համագործակցում է գիշերային ակումբների և առողջապահական ծառայություններ մատուցողների հետ թեստավորման շրջանակները մեծացնելու համար:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները դժվարանում են ասել համաճարակի հստակ պատճառը, բայց մեկ գործոնի շուրջ միակարծիք են. կանայք նախածննդյան խնամքը ստանում շատ ուշ կամ ընդհանրապես չեն ստանում: Պատճառի հիմքում նրանք տեսնում են աղքատությունը, թմրանյութերի օգտագործումը, չափազանց ռիսկային սեռական կյանքը, սիֆիլիսով հիվանդանալու ռսիկերի մասին անտեղյակությունը, պահպանակների օգտագործման նվազեցման ու մի քանի զուգընկեր ունենալու միտումը:
Դաշնային մակարդակում հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնյաները նշում են բյուջետային կրճատման պատճառը` սեռական ճանապարհով վարակների փոխանցումը հիմնավորելով առողջապահական ծառայությունների համար անվճարունակությունը:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից շատերը ախտանիշներ չունեն ու մնում են գաղտնի: Դրանք բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների` կուրության ու անպտղության: Կալիֆորնիան վերջերս 5 միլիոն դոլար է հատկացրելշրջաններին սեռական ճանապարհով վարակների տարածումը կանխելուն ուղղված ջանքերի համար:
Բեքերսֆիլդում օրական 40 մարդ է այցելում հիվանդանոց սեռական ճանապարհով վարակների ստուգում անցնելու և բուժում ստանալու համար: Բարձր ռիսկային խմբում գտնվողների պարագայում բուժհաստատությունը հաճախ սկսում է բուժումը չսպասելով անալիզների պատասխանին: Եթե պատասխանը դրական է, ապա բուժաշխատողները տնային պայմաններում բուժման համար համապատասխան բուժում են ուղարկում նաև տուն` զուգընկերոջ բուժման համար:
 

Աղբյուրը