Կախվածություն սմարթֆոնից. Երբ անցնում ենք քաղաքավարության սահմանները

October 26, 2015

Սմարթֆոններից կախվածության մասին խոսակցությունները դարձել են միաժամանակ և լուրջ ուսումնասիրությունների, և կատակների, և լուրջ բանավեճերի թեմա:
Սմարթֆոնային զոմբիների մեծ մասը 18-ից  34 տարեկանների խմբում են: Մենք՝ սմարթֆոնային զոմբիներս, օրը սկսում ենք ոչ թե ցնուղից կամ նախպաճաշից, այլ՝ Twitter-ի ստուգումից: Դա վախն է, որ կարող ենք ինչ-որ բան բաց թողնել: Առավոտ շուտ սոցցանց չենք մտել, ուրեմն, հաստատ, բաց ենք թողել ինչ-որ թարմ մեմ ու օրվա ընթացքում արդեն շատ դժվարությամբ կհասկանանք, թե երբ ու ինչպես այն առաջացավ, ինչի մասին են կատակում մեր ընկերներն ու կոլեգաները: