«Մարսել» անհաջողությունը և կարողանալ պարտվել

January 15, 2016

Հաղթանակ և պարտություն: Երկու խաբեբա, որ հաճախ փոխում են տեղերը՝ ոգևորություն կամ հիասթափություն պատճառելով իրենց լուրջ ընդունող մարդկանց: Հաղթանակի դափնիները նույնքան խաբուսիկ են, որքան պարտության դառնությունը: «Պարտությունը որբ է, մինչդեռ հաղթանակը բազում ծնողներ ունի»: Հաղթել կարողանալը հեշտ չէ, բայց պետք է կարողանալ նաև պարտվել: Պարտվել՝ պահպանելով արժանապատվությունը: Պարտվել՝ չկորցնելով դեմքը: Պարտվել՝ չտրվելով ամոթից տանջվելու, անարգանքի ենթարկվելու կամ խայտառակ լինելու բարդույթին:
Մրցապայքարի դուրս եկած մարզիկները բաժանվում են 2 խմբի՝ պարտվողների գլխահակ բազմություն և հաղթողը՝ հպարտ միայնության մեջ: Պարտվողները շատ են: Նրանք սովորաբար մեծամասնություն են:
Հրաչիկ Բաբայան / հրաձիգ