Քարե հայացքի ներքո. Ի՞նչ են տեսնում Երևանի արձանները (ՖՈՏՈՇԱՐՔ)

May 30, 2016

Նրանք, նժույգներին հեծած, մտել են մեր քաղաք, անցել փողոցներով ու քարացել այնտեղ, որտեղից բացվում է թաքնված տեսարան դեպի անհայտություն: Մենք սովորաբար նրանց չենք նայում, նույնիսկ չտեսնելու ենք տալիս: Կարծում ենք, թե ամեն բան գիտենք նրանց մասին: Եվ եթե ամեն օր տեսնում ենք նրանց նույն տեղում, ուրեմն կարծում ենք, թե տեսնում ենք այն ամենը, ինչ քարացած հայացքով դիտում են նրանք տասնամյակներ շարունակ: Կարծում եք՝ հե՞շտ է նույն դիրքով քարանալ սերունդների համար, տարին բոլոր նվաստանալ աղավնիների արտաթորանքի սվաղի տակ, ու սա դեռ քիչ է, որպես ճարտարապետական անսամբլի դետալ հարկադրված լինել ակնդետ նայել այն անհեթեթ տեսարանին, որը ո՛չ ճարտարապետություն է, ո՛չ անսամբլ:

 Լուսանկարները՝ PAN Photo. DroDrone, Դավիթ Աբրահամյան