Թվերի ուժը. Ուղիղ, կոր ու խաչվող գծերի գաղտնիքը

January 12, 2015

Թվերին նայելով` մտածե՞լ եք, արդյոք, դրանց ձևի մասին: Իրենց կառուցվածքով թվերը պատմում են մեզ գիտակցության էվոլյուցիայի մասին:

Եկեք ուշադիր նայենք թվերին ու հասկանանք աշխարհի կառուցվածքը:


0- Դատարկություն: Ի սկզբանե անարատ ձվաձև երկիր:
1- Հանքային փուլ: Մեկ գիծ: Անշարժություն: Մատերիայի ի հայտ գալը: Չկան սիրո «կորություններ»: Չկան կախվածության հորիզոնական գծեր: Չկան փորձառության խաչաձևումներ: Հանքանյութը չունի գիտակցություն: Պարզապես գոյություն ունի:
2- Բույսի փուլ: Ներքին հատվածում հորիզոնական է: Բույսը կապված է հողին: Բույսը չի կարող շարժվել, հողի «գերին» է: Բայց վերևում ունի կորություն: Բույսը սիրում է երկինքն ու լույսը:
3- Կենդանական փուլ: Հորիզոնական գծեր չկան: Կենդանին կտրված է երկրից: Կարող է տեղաշարժվել:Թիվն ունի երկու կոր գիծ: Կենդանին սիրում է և՛ երկինքը, և՛ երկիրը, բայց կապված չէ դրանցից ոչ մեկին: Կենդանին ստրուկն է իր զգացմունքների: Երկու կորությունը խորհրդանշում է երկու բերան` մեկը համբույրի, մյուսը՝ խայթելու համար: Կենդանին թե՛ գազան է, թե՛ որս: Մշտական վախի մեջ է. վախ սոված մնալու, վախ չսիրված լինելու համար: Այդ պատճառով այն անընդհատ շարժվում է:
4- Մարդու փուլ: Այս թիվը խորհրդանշում է խաչը` խաչված մարդուն: Կանգնած է ճանապարհի խաչմերուկում: Առաջին թիվն է հատվող գծերով: Եթե նրան հաջողվի փոխակերպվել, կանցնի բարձր մակարդակ: Միայն մարդուց է կախված կմնա կենդանու փուլում (և կշարունակի ապրել վախի ու նախանձի մեջ), կմնա խաչմերուկում (թողնելով իր երեխաներին, իր խնդիրները լուծելու հոգսը), թե կաճի մինչև բարձր գիտակցության մակարդակ: Հենց այս խնդիրն է լուծում հիմա մարդկությունը: 4-ը մենք ենք:
5- Հոգևոր մարդ: Նման է շրջված 2-ի: Թվի վերին հատվածը կապված է երկնքի հետ: Դեպի ներքև կորությունը նշանակում է սերը երկրի ու դրա բնակիչների հանդեպ, ձերբազատում հողից, այսինքն` նյութական հոգսերից: Հասկանում է` ինչ է կատարվում ներքևում, չնայած դրանք սիրում է մարդկությունը և կյանքն առհասարակ: Լուսավորյալ մարդն է, որը գիտակցում է զարգացման անհրաժեշտությունը:
6- Հրեշտակ: Շարունակվող կորություն, առանց անկյունների, առանց ուղիղ գծերի: Այն խորհրդանշում է համընդհանուր սերը: Պարուրաձև է իր հոգևոր կորություններով: Ձգտում է դեպի անսահմանություն: Այս թիվը խորհրդանշում է երկնքից ու երկրից կախավությունից ազատ լինելը, բոլորից` ներքին և վերին սահմանափակումներից: 7-ը մաքուր, ոչ մատերիալ գիտակցութուն է: Այն հրեշտակն է:
7- Աստված: Բարձագույն գիտակցությունն է:
Բերնար Վերբեր. «Բացարձակ և հարաբերական գիտության հանրագիտարան»