Հիմա ո՞ր երկիրը որի դեմ է Սիրիայում և ո՞վ առաջինը կհաղթի «Իսլամական պետությանը»

June 7, 2016

Առաջին մարտահրավերը


2016-ի մարտին սիրիական բանակն ազատագրեց Պալմիրան: Պատմական քաղաքի ազատագրումը դարձավ Ասադի առաջին մեծ հաջողությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Սակայն այս հաջողությունը սիրիական բանակին պետք է վերագրել մեծ վերապահումով: Իրականում Պալմիրայի ազատագրության գործում որոշիչ դեր խաղացին Ռուսաստանն ու նրա զինված ուժերը: Գործում էր ռուսական օդուժը, օդանավերն ու ուղղաթիռները երկնքից ուժեղ հարվածներ էին հասցնում ահաբեկիչների դիրքերին: Ռուսական կողմը պաշտոնապես հայտարարում էր, որ գործողությանը մասնակցում է միայն ռուսական օդուժը: Սակայն Պալմիրայում կիրառվում էին այնպիսի ժամանակակից ռուսական հրետանային համակարգեր, որ քիչ թե շատ հասկացող մարդկանց համար պարզ էր՝ դրանք կարող են կիրառել միայն ռուսական անձնակազմները: Բացի այդ մի քանի ապացույցներ ջրի երես ելան, որոնք ցույց էին տալիս ռուսական հատուկ նշանակության ուժերի մասնակցությունը Պալմիրայի ազատագրման գործողությանը: Քաղաքի ազատագրումից հետո էլ Մոսկվան այս խոշոր հաղթանակն ակտիվ օգտագործում էր իր քարոզչության մեջ՝ որպես Մերձավոր Արևելքում նոր ռուսական քաղաքականության հաջողության ապացույց և կարծես լավ իմաստով մարտահրավեր իր արևմտյան մրցակիցներին:
Սիրիական դեժավյու. Էթնո-կրոնական մասնատումը` քաղաքական ճակատագիր
  • Ինչո՞ւ է Իսրայելը մնում մերձավորարևելյան «խաղից» դուրս

  • Ո՞րն է Էրդողանի սիրիական սարսափը




  • Բացի Ռաքքայից դաշնակիցները հարձակում են սկսել հյուսիսային Մենբիջ քաղաքի վրա, որը մոտ է թուրք-սիրիական սահմանին և կապում է սահմանին գտնվող «Իսլամական պետության» վերահսկած տարածքները «մայրաքաղաք» Ռաքքայի հետ: Քրդերին արդեն հաջողվել է գրավել Մենբիջի մոտ գտնվող կամուրջը, որը հենց այդ կապող դերն է կատարում: Վաշինգտոնում լավ հասկանում են, որ Ռաքքայի ազատագրումն անհամամեմատ կարագանա և կհեշտանա, եթե փակվի «Իսլամական պետությունը» Թուրքիային կապող միջանցքը, որտեղով անընդհատ զինամթերք և նոր զինյալներ են անցնում Սիրիա: Ներկայիս տեսքով «Իսլամական պետության» ի հայտ գալուց 2 տարի անց կարող ենք խոսել ահաբեկիչների դեմ ԱՄՆ նախաձեռնությամբ լայնամասշտաբ ցամաքային ռազմական գործողության մասին:
    [caption id="attachment_32280" align="aligncenter" width="900"]