Գեորգիևյան ժապավեն. Սև ու նարնջագույն հպարտություն

September 19, 2015

Գեորգիևյան ժապավեն
Գեորգիևյան ժապավենը հաստատվել է Եկատերինա Երկրորդ թագուհու օրոք` 1769 թ. նոյեմբերի 26-ին` ռուս- թուրքական պատերազմի ժամանակ (1768-74 թթ.): Անվանումը ստացել է Սուրբ Գևորգ զորավարի (Георгий Победоносец) անունից: Ժապավենը տրվում էր Ռուսական կայսրությանը հավատարմության և մարտի դաշտում խիզախության համար: Կրողի մահից հետո ժապավենը փոխանցվում էր նրա ժառանգներին: Անպատիվ արարքի դեպքում տերը զրկվում էր պատվո ժապավենից: Ըստ ավանդույթի՝ սև գույնը խորհրդանշում էր տունը, նարնջագույնը՝ կրակը:
Դարեդար
Ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց, կայսերական շրջանն էլ, բայց Գեորգիևյան ժապավենը շարունակեց իր հաղթարշավը: Փոքրիկ փոփոխությամբ այն մտավ նաև ԽՍՀՄ պարգևատրման համակարգ: Զինվորներին ու սպաներին պարգևատրում էին Գեորգիևյան ժապավենով՝ հատուկ արարքի կամ ծառայության համար: