2014-ի ալբոմները. THIS IS ALL YOURS

March 17, 2015

Alt J. THIS IS ALL YOURS
Եթե լսում եք Radiohead կամ Massive Attack, ուրեմն այս ալբոմն ու խումբը հենց Ձեզ համար են։ Առանձնահատուկ նմանություն չկա, ուղղակի կարծես այդ երեքի և ինչ-որ այլ բանի միքս լինի, որն էլ հենց յուրահատուկ դեմք է տալիս անգլիական Alt J խմբին։ Էքսպերիմենտալ կամ, ինչպես ասում են, հինդի ռոք այս խմբի գործերը իդեալական են «աշխարհից կտրվել» ցանկացողների համար։ 55 րոպե անջատե՛ք սենյակի լույսը, պառկե՛ք ու լսե՛ք։