Հպվեք և ստացեք ցանկալին. ահա, թե ինչպես

November 11, 2016

Հպման օգնությամբ ինչպես կարող եք ազդել մարդկանց վրա և շատ հեշտ ու արագ ստանալ ցանկալի արդյունքը: Իսկ հիմա հերթով:
1984-ին ռեստորաններից մեկում անցկացվեց բավական հետաքրքիր մի  էքսպերիմենտ: Սպասարկող անձնակազմը բաժանվեց 2 խմբի: Առաջին խմբի մատուցողները չէին դիպչում հաճախորդներին հաշիվը տալու ընթացքում, իսկ ահա մատուցողների 2-րդ խմբի  ներկայացուցիչները պարտադիր պետք է հպվեին հաճախորդի ձեռքին: Արդյունքները  ապշեցնող էին՝ 2-րդ խմբի մատուցողներն ավելի շատ թեյավճար էին ստանում:
Հաջորդ փորձարկումն իրականացվել է 1987-ին: Գիտնականներն ուզում էին պարզել` արդյո՞ք  անծանոթին դիպչելը մեծացնում է հավանականությունը , որ նա կհամաձայնի  օգնել ձեզ: Պարզվեց, որ թեթևակի հպումներով ուղեկցվող  խնդրանքները հիմնականում դրական արդյունքներ  էին գրանցել, հրաժարվողներ՝ հազվադեպ էին եղել: Ավելի ուշ՝ 2003-ին անցկացված փորձարկման ժամանակ, պատահական անցորդները,  ավելի հաճախ համաձայնել  էին օգնել ու բարձրացնել  ուսումնասիրությունը կատարողի ձեռքից ընկած իրն այն դեպքում, երբ խնդրանքն ուղեկցվել էր  նաև ֆիզիկական կոնտակտով:

Զրուցակցի հետ կոնտակտը պրակտիկորեն մեծացնում է դրական արձագանքի հավանականությունը:

1980 թ-ին ապացուցվել է, որ մարդիկ ավելի հաճախ են ստորագրում դիմում- խնդրանքը , երբ նրանց հպվում են: Երբ տեղի չի ունեցել կոնտակտային շփում, միայն փորձի մասնակիցների  55 %  է ստորագրել, իսկ   ֆիզիկական կոնտակտի դեպքում՝ 81%-ը: Ավելին, 2008-ին հաստատվեց նաև, որ խնդրելիս  կրկնակի  շփվելու դեպքում,  դրական պատասխանի հավանականությունը  ավելի է մեծանում, քան այն դեպքում,  երբ հպվել են մեկ անգամ:
Գաղտնիք չէ, որ հպումը կամ շփումը  հաճախ գնահատվում է որպես մարդու նկատմամբ ընդգծված ուշադրության դրսևորում: Օրինակ, տղամարդիկ առավել հետաքրքրություն են ցուցաբերում այն կանանց նկատմամբ, ովքեր հաճախ հպվում են իրենց: Այդպիսի վարքագիծ դրսևորում են նաև կանայք: Նրանք մեծ հաճույքով իրենց հեռախոսահամարը տրամադրում են այն տղամարդկանց, որոնց հետ զրույցի ընթացքում եղել է փոքրիկ ֆիզիկական շփում: Նման փորձարկում արվել է Ֆրանսիայում՝ 2010 թ-ին:
Դեռ 1973 -ին գործարար մարդկանց շրջանում փորձարկում է իրականացվել: Նպատակն էր՝ բացահայտել ինչպես է հպումն ազդում մարդկանց կառավարելու մակարդակի վրա: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր սովորություն ունեն խոսակցության ընթացքում հպվել զրուցակցին,  ղեկավար պաշտոններ ավելի հաճախ են զբաղեցրել, քան նրանք, ովքեր ձեռքերն ավելի զուսպ են պահում:
Այս ամենն ամենևին չի նշանակում, որ այսուհետև  դուք պետք է դուրս գաք ու բոլորին շոշոափեք կամ հպվեք, դիպչեք: Պետք է հիշել, որ անհրաժեշտ արդյունք կարելի է գրանցել միայն տեղին և անհրաժեշտ պահին իրականացված հպումից:
Հետաքրքիր է,  դուք երբևէ  զգացե՞լ եք Ձեր զրուցակցի  հպման ազդեցությունը: