[Բացատրագիր] Ի՞նչ է ուզում Թրամփը Իրանից

May 7, 2018

2015-ի հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման օրը, Վիեննայում ազդարարվեց վերջին տասնամյակի միջազգային քաղաքական ամենահաջողակ պատմության մասին: Իրանի միջուկային գործարքը ԱՄՆ-Իրան հարթությունից դուրս է, քանի որ այն բանակցել, պայմանավորվել, ստորագրել ու սկսել են իրագործել ոչ միայն ԱՄՆ-ը և Իրանը, այլև ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը: Այն հաստատել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:

Իրանի միջուկային գործարքը ԱՄՆ-Իրան հարթությունից դուրս է:

Թրամփը վաղուց էր ցանկանում խմբագրել համաձայնագիրը: Երբ մի քանի շաբաթ առաջ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հրաժարական տվեց, Թրամփը հայտարարեց, որ պատճառը իր հետ հակասություններն էին, որոնց թվում նշեց հենց Իրանի միջուկային գործարքը: Թիլլերսոնը դեմ էր այն փոխելու Թրամփի նախաձեռնությանը:
Նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ պաշտոնում հաստատվելուց անմիջապես հետո մեկնեց Իսրայել: Ժամեր անց Իսրայելի վարչապետը հետախուզական նյութերի շնորհանդես կազմակերպեց և հայտարարեց՝ Իրանը ստում է, միջուկային զենք ստանալու աշխատանքը շարունակում է:
Միաժամանակ, Թրամփի մոտ մեկնեց Ֆրանսիայի նախագահը, հետո Գերմանիայի կանցլերը: ԱՄՆ-ին ու Իսրայելին, սակայն, աջակցեց միայն Մեծ Բրիտանիան: Նույնիսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Իրանը իր պարտավորությունները կատարում է: Բայց հակաիրանական արշավի թափանիվը շարունակեց գլորվել:


Կարդացեք նաև.



Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը, որոնք, մեղմ ասած, ամեն հարցում չէ, որ միակարծիք են, սկսեցին Իրանի նոր սպառնալիքների մասին հայտարարություններ անել: Պատճառը՝ Սիրիայում Իրանի ռազմական ներուժի ավելացումն էր:
Պատճառը՝ Սիրիայում Իրանի ռազմական ներուժի ավելացումն էր:

Սկսվեցին բաց բախումներ Իսրայելի օդուժի և Սիրիայում իրանցի զինծառայողների միջև:
Ակնհայտ է, որ Իսրայել-ԱՄՆ նոր պայմանավորվածությունները, միջուկային գործարքի չեղարկման ջանքերը և Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը նույն խնդրի մի մասն են: Երկրների ղեկավարների բառապաշարում արդեն ամրագրվել է պատերազմ բառը: Իրանի նախագահը ասել է, որ պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է: Իսրայելի վարչապետը՝ պատերազմ չի ցանկանում, բայց, ըստ նրա, ավելի լավ է շուտ, քան ուշ, Ֆրանսիայի նախագահն էլ բացահայտ հայտարարել է, որ միջուկային գործարքի խզումը կհանգեցնի հենց պատերազմի:
Թրամփը մայիսի 12-ին որոշում կկայացնի:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։