[exclusive] Pitti Uomo 93. Միլենիալների երազանքի, պճնված տղամարդկանց և գոթական լուքերի մասին

January 12, 2018

Երեկ Pitti Uomo-ում չափազանց հագեցած օր էր: Ամեն ինչ սկսվեց իտալական M1992 ապրանքանիշի ցուցադրությունից: Դեֆիլեից առաջ տարածքի հատակին համակարգչային կոդի պրոեկցիա հայտնվեց, շատ տպավորիչ էր:
Հավաքածուն, կարծես, միլենիալների երազանք լիներ` դենիմ, oversize, մանուշակագույն ու փայլ: Իսկապես, շատ տպավորիչ էր:
[gallery columns="4" ids="49530,49531,49532,49533,49534,49529,49528"]
 
Ցուցահանդեսի տարածքում pitti-ի սովորական ընթացքը խափանեց անձրևը: Պճնված տղամարդիկ չէին կողմոնորշվում` թաքնվել անձրևի տակ, թե նկարվել անձրևի տակ:  
[gallery link="file" ids="49537,49536,49535"]
Անկեղծորեն, խոստովանում եմ, այնքան տարվեցի ավանդական ճապոնական լասկուտներից կարված բաճկոն զննելով, որ ուշացա Magliano-ի ցուցադրությունից: Տեղ հասա միայն ցուցադրության ավարտին, լուսանկարներ անել չկարողացա:
Pitti Uomo-ն ունի կարևոր առանձնահատկություն: Եթե, նույնիսկ, շնորհանդեսի կամ ցուցադրության հագուստն այնքան էլ հետաքրքիր չէ, որպես կանոն, այն անցնում է ինչ-որ անհավանական գեղեցիկ վայրում: Այժմյան ամենակուլտային ամսագիրը` գերմանական 032c-ն, իր հագուստի առաջին հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել էր Մեդիչիների պալատում:
[gallery link="file" ids="49538,49539,49540,49541,49542,49543"]
Ամսագիրն այսօր ամենաթոփերից է, օրինակ, նրանց գլխավոր խմբագիրն աշխատում է Ռիհաննայի հետ: Դա է պատճառը, որ ցուցադրությանը սպասում էին շատերը: Աստղային էր նույնիսկ 032c-ի շնորհանդեսի բարմենը` ջին տոնիկ էր պատրաստում ոչ ավել, ոչ պակաս Ջաստին Օշինը:
Այս ամենն, իհարկե, հետաքրքիր էր, բայց այն, ինչ սպասվում էր օրվա ավարտին, պարզապես, ցնցող էր: Ճապոնական հանրահայտ Undercover նորաձևության տունը ներկայացնում էր իր աշուն-ձմեռ 2018-19 հավաքածուն: Ցուցադրությունը բաղկացած էր մի քանի մասից: Առաջին մասում ցուցադրեցին բավականին կոմերցիոն և haypain լուքեր, այն, ինչ, իսկապես, նորաձև է և լավ վաճառվում է այսօր: Երբ ավարտվեց այս հատվածը, և բոլորը սպասում էին մոդելների ավանդական շքերթին, պոդիում դուրս եկան նեոնային սկաֆանդրներով տիեզերագնացները:
[gallery columns="4" link="file" ids="49555,49556,49557,49558"]
Պարզվեց, սա ցուցադրության հաջորդ հատվածի անցումն էր, որը լիովին բաղկացած էր ֆուտուրիստական գոթական լուքերից: Մոդելների դեմքերը փակ էին, հագուստը` բազմաշերտ` սև ու գազարագույն: Ու նույնսիկ սա, վերջը չէր...



Կարդացեք նաև.



 
Այս հատվածին հաջորդեց գազարագույն անձրևանոցներով մոդելների շքերթը: Փակման ժամանակ հեռախոսս անջատվեց... այն բաղկացած էր սկզբում սև, ապա սպիտակ միանման հագնված մոդելների շքերթից, որոնք հետադարձ քայլելու ժամանակ վերածվեցին պայմանկան ին- յանի:
[gallery columns="4" link="file" ids="49545,49546,49547,49548,49549,49550,49551,49552,49553"]