Նոր վիդեոհամակարգը կատարյալ է. ֆուտբոլում կորում է մրցավարների սխալվելու հավանականությունը

June 18, 2018

VAR (Video Assistant Referee)  համակարգը պաշտոնապես առաջին անգամ գործածվեց աշխարհի առաջնություններում: Այն իրենից ներկայացնում է մրցավարների մի խումբ, որը բացառապես աշխատում է կասկածելի դրվագների կրկնապատկերները ստուգելու եւ այդ մասին հանդիպման մրցավարին տեղյակ պահելու համար:
Մարդու միջամտությունը մղվում է երկրորդ պլան
Ստացվում է, եթե նույնիսկ մրցավարը սխալ որոշում կայացնի, ապա նրա օգնականները  կուղղեն այդ թերացումը: Առաջին հերթին, դա արվում է արդարության համար: Մինչեւ այս կարեւոր մրցաշարերի բազմաթիվ հանդիպումներ այդպես էլ անարդար հաղթողներ ու պարտվողներ են ունեցել, իսկ այս Մունդիալում դա բացառվում է:
Ահա, թե ինչպես է այն աշխատում
https://www.youtube.com/watch?v=KmprMLZ0Cic



Կարդացեք նաև.



Այս վիդեոհամակարգը բազմաթիվ անգամներ օգտագործվեց Մունդիալ-2018-ում: Նշանակվեցին 11 մետրանոցներ, որոնք մրցավարը չէր նկատել, եղան խախտումներ, որոնք դուրս էին մնացել մրցավարի ուշադրությունից: Այդպես, օրինակ, Շվեդիան VAR-ի օգնությամբ հաղթեց Հարավային Կորեային, հաշվվեց Պոգբայի գոլը Ավստրալիայի հետ խաղում:
https://www.youtube.com/watch?v=YdwOL08NfxQ&t=312s
Սա գլխացավանքից ազատվելու լավագույն միջոցն էր: Այս համակարգի շնորհիվ կլինեն արդար հաղթանակներ եւ արդար պարտություններ: Այլեւս մրցավարներն ու իրենց գործողությունները չեն լինի քննարկման թիվ մեկ թեման, ֆուտբոլիստները չեն կարող նենգաբար խախտել կանոնները՝ մտածելով, որ հեռու կանգնած մրցավարը չի ֆիքսի դրվագը: VAR-ը մի փոքր գցում է հանդիպման տեմպը, բայց հանուն ազնիվ խաղի, երկրպագուն ընդունում է այս նորարարությունը: Այն ալտերնատիվ տարբերակներ չի տալիս, փաստում է այն, ինչը կարող է վրիպել մարդու աչքից: Անկասկած, այն պետք է ներդրվի մյուս խոշոր առաջնություններում եւս:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։