Ինչո՞ւ են հայերը նախընտրում Viber-ը

June 6, 2016

Similar Web հարթակի հետազոտությամբ Հայաստանում ամենատարածված մեսինջերը Viber-ն է: Ուսումնասիրությունն արվել է 187 երկրում, android օգտատերերի շրջանում: «Մանուշակագույն» մեսինջերը տարածված է նաև Իրաքում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Շրի-Լանկայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Մալիում:
Համաշխարհային սանդղակում, առաջին հորիզոնականում «կանաչ» WhatsApp-ն է, այն առաջատար է 109 երկրում (Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան): Երկրորդ տեղում Facebook Messenger-ն է, այն տարածված է 49 երկրում (Ավստրալիա, Կանադա և ԱՄՆ):

Viber-ը երրորդ հորիզոնականում է, հիմնական շուկան՝ Արևելյան Եվրոպան է:

Viber-ը ստեղծել են 4 իսրայելցիներ՝ անվճար աուդիո և վիդեոզանգերի, sms-ների և այլ ֆայլերի փոխանակման համար:
Voip-հավելվածները վերջին տարիների բումն են, դրանք «սպանեցին» բջջային հաղորդագրությունները, օգտատերերն էլ րոպեների փոխարեն սկսեցինք սպառել ինտերնետ թրաֆիկ: «Րոպե չունեմ» արտահայտությունը այլևս արդիական չէ: App store-ում և Google play-ում ամեն շաբաթ հայտնվում են նոր մեսինջերներ. օգտատերերն ընտրում են ըստ ճաշակի:

Ինչո՞ւ է Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջերը


Հարմարավետություն. Հավելվածի գրանցումը և մուտքը լրացուցիչ բարդություն չի առաջացնում: Այստեղ գրանցվում են բջջային հեռախոսահամարով: Պետք չէ հիշել լոգիններ, գաղտնաբառեր կամ փնտրել ընկերներին: Հեռախոսագիրքը ավտոմատ հայտնվում է Viber-ում:
Ձայնի որակ. Viber-ի ծրագրավորղները օգտագործել են ձայնի սեփական ալգորիթմը, ինչն ապահովում է զրուցակցի ձայնի գերազանց լսելիություն: Նույնիսկ վատ ինտերնետ կապի դեպքում զրուցակցի ձայնը լսվում է, թեև ընդհատումներով:
Հասանելի հարթակներ. Viber-ը գործում է Android, iOS, Windows Phone, Windows, Linux, Mac OS հարթակներում: Սակայն չունի web տարբերակ: Այն կարելի է տեղադրել անգամ հասարակ բջջայինում և համակարգչում:
Գին. Հավելվածի ներսում զանգերն անվճար են, դուրս՝ վճարովի: Հայերը հիմնականում գումար չեն ծախսում նման վճարովի ծառայությունների համար:
Հանրային չաթ. Viber-ը թույլ է տալիս ստեղծել և բաժանորդագրվել հանրային չաթերի (public chat), որտեղ կարելի է տեղադրել նորություններ, հայտարարություններ, լուսանկարներ:
Խմբային չաթ. Viber-ը թույլ է տալիս ստեղծել մինչև 200 մասնակից ունեցող խմբային չաթ:
Սթիքերներ. Սթիքերներն ու անիմացիաներն ապահովում են շփման բազմազանությունը: Viber-ն ունի սմայլերի մեծ ընտրություն: Սթիքերների համար երբեմն այն անվանում են «մանկական» մեսինջեր:



























Text messageՖոտո-վիդեո փոխանակում
ՎիդեոզանգԱուդիոֆայլերի փոխանակում-
ԱուդիոզանգՏեղանքի որոշում
Ձայնային հաղորդագրություններԽմբային չաթ