Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 1)

May 21, 2016

Վիետնամում պատերազմը անցել էր բոլոր հնարավոր  ու անհնար սահմանները: Սա ամենաանսովոր պատերազմն էր, որտեղ ոչ ճակատ կար, ոչ շփման գիծ, ոչ ռազմական գործողությունների տրամաբանութոյւն:
Արյունալի բախումների մեջ ամենասարսափելի դեպքերից մեկը տեղի ունեցավ 1970-ի հունիսի սկզբին: Հարավային Վիետնամի գրոհայինները հարձակվեցին Տհանմի գյուղի վրա եւ հիմնահատակ այրեցին այն: Զոհվեց ավելի քան 300 խաղաղ բնակիչ: Բայց սա եզակի դեպք չէր այս անհասկանալի պատերազմում: