Ովքե՞ր են քվեարկում պոպուլիստների օգտին

March 14, 2020

Մյուս կողմից, պոպուլիստներին սովորաբար մերժում են փոքրամասնությունների ներկայացուցիչները, քանի որ պոպուլիստների հիմնական թիրախում հենց նրանք են:
Պոպուլիստները պոպուլյա՞ր են
Բավականին: Պոպուլիստները մեծ թափով տարածվում են Հնդկաստանում, Բրազիլիայում, Միացյալ Նահանգներում և որոշ Եվրոպական երկրներում: Վերջին տասնամյակում պոպուլիստներն ամեն տարի ավելի մեծ հաջողություններ են գրանցում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Եվրոպայում վերջին քսան տարվա ընթացքում պոպուլիստների օգտին քվեները եռապատկվել են: Եվրոպայում չորս քվեարկողից մեկն իրենց վերջին ընտրություններում պոպուլիստական կուսակցության օգտին է քվեարկել: Եվրոպայում 1998-ին ազգային ժողովում կար մեկ պոպուլիստ, 2018-ին այդ թիվը տասնապատկվել է: Իտալիայում 2018 թվականին երեք պոպուլիստ կուսակցություն լավագույն հնգյակում էին: Գերմանիայում երեք ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը պոպուլիստ է:
Վերջին տասնամյակում պոպուլիստները իշխանության են եկել նաև Հունաստանում, Հունգարիայում, Չեխիայում և այլ երկրներում:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում