Արդարացված և մտածված. ինչպե՞ս խնդրել աշխատավարձի բարձրացում

February 5, 2018

Վիճակագրության համաձայն վերջին 3 տարիներին ռուսաստանցիների 49%-ը ղեկավարության հետ խոսել է աշխատավարձի բարձրացման մասին, ու մեծ մասն այն ստացել է: Այդ պատճառով, ամենահեշտ ուղին այդ մասին խոսելն է, բայց` մտածված:

Հարմար պահ ընտրեք


Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարցին մոտենալ մտածված, ձեռքի տակ ունենալով բավականաչափ փաստեր ու հիմնավորումներ:

  • Ընկերությունն աշխատավարձ բարձրացնելու համար ունի ռեսուրս, եթե բյուջեն չի կրճատվել, ֆինանսավորում է ստացել:

  • Վերջին շրջանում որևէ ակնհայտ ձախողում չեք ունեցել: Հակառակ դեպքում դժվար կլինի բացատրել` ինչո՞ւ եք հավակնում ավելի բարձր աշխատվարձի:

  • Ղեկավարը զբաղված չէ: Ծանրաբեռնված աշխատանքային օրվա ընթացքում հավելյալ հարցերը կարող են նրան նյարդայնացնել:

  • Բոսը լավ տրամադրություն ունի: Իհարկե, իդեալական ղեկավարը միշտ արդար է և անկողմնակալ, բայց չէ որ ղեկավարները ռոբոտներ չեն, նրանք էլ են մարդ:


Փաստաթղթեր պատրաստեք


Ձեզ մի պահ պատկերացրեք ղեկավարի տեղում: Ի՞նչ փաստարկներ օգտակար կլինեն և կօգնեն Ձեզ:

Հաջող փաստարկներ


1. Ձեր պարտականություններն ավելացել են
Դուք ընկերություն եք եկել հստակ պարտականություններով: Բայց այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել, ծանրաբեռնվածությունն աճել է: Մեկ օրում հասցնում եք կատարել ոչ միայն ձեր, այլև մյուս աշխատակիցների աշխատանքը, բայց վճարվում եք ոչ թե Դուք, այլ` մյուսները:
Բացատրեք ղեկավարին, որ ձեր շնորհիվ նա կարող է երկու դրույքի փոխարեն մեկը վճարել:
2. Ձեր կոլեգաները նույն պայմաններում ստանում են ավելի շատ աշխատավարձ
Դուք ընկերության աշխատակից եք արդեն երկար տարիներ և ընդունվել եք աշխատանքի որոշակի պայմանավորվածության հիման վրա: Բայց շուկան տեղում չի դոփում և նորեկներին ավելի շատ գումար են առաջարկում նույն աշխատանքը կատարելու համար:
Հստակ է, որ դա հիմնավորված պատճառ է ղեկավարին դիմելու համար:
3. Դուք էական օգուտ եք բերում ընկերությանը:
Ցանկացած ընկերության համար ձեր արդյունավետության սանդղակը որոնում է ընկերությանը բերած ֆինանսական օգուտը: Իհարկե, ոչ բոլոր մասնագիտացումների դեպքում է ակնհայտ երևում կոմերցիոն օգուտը: Բայց փորձեք կապ գտնել ձեր և կոմերցիոն օգուտի միջև: Թվերը, գրաֆիկաներն ու վիճակագրությունն ամենահամոզիչ տարբերակն է:
4. Ավելի մեծ գումար ստանալու համար Դուք պատրաստ եք ավելի շատ աշխատել:
Ժամանակի և փորձի հետ սովորել եք հիմնական աշխատանքն ավելի արագ կատարել, ինչի հետևանքով դուք ավելի շատ ազատ ժամանակ եք ունենում նոր առաջադրանքների համար: Ղեկավարին խնդրեք ավելացնել ձեր պարտականությունները, ինչը կուղեկցվի աշխատավարձի բարձրացմամբ:
Հարցրեք նրան` ինչ է պետք անել, ցանկալի գումարն ստանալու համար: Պատասխանն ինքնին ցույց կտա կա արդյոք աշխատավարձի բարձրացման հնարավորություն, թե ավելի լավ կլինի ձեր էներգիան ծախսեք նոր աշխատանք փնտրելու վրա:


Կարդացեք նաև.



Վիճելի փաստարկներ


Տեսականորեն, այս եզրահանգումներից յուրաքանչյուրը կարող է աշխատել, բայց դրանք հեշտությամբ կարելի է ձեր դեմ օգտագործել:
1. Աշխատանքի ընթացքում դուք շատ բան եք սովորել, փորձ եք ձեռք բերել
Առաջին հայացքից այս արտահայտությունը դրական է որակում Ձեզ և ձեր աշխատանքը, բայց կան նյուանսներ:
Շատ բան իմանալն էլ կարող է աշխատանքից հեռացման պատճառ լինել:

Դուք պետք է քայլեք ժամանակին համընթաց, նոր ուղղություններ ուսումնասիրեք, այլապես ուղղակի դուրս կմնաք շուկայից:
2. Եթե ձեր աշխատավարձը բարձրացնեն, դուք սարեր շուռ կտաք
Եթե ղեկավարը բարձրացնի ձեր աշխատավարձը, ապա հետադարձ ճանաարհ գրեթե չկա, այն իջեցնելն ավելի դժվար է: Ղեկավարի մոտ գնալիս դուք արդեն պետք է շուռ տված լինեք այդ սարերը` թվերով, փաստերով, զեկույցներով:
4.Դուք շատ երկար եք աշխատել այդ ընկերությունում:
Ձեր հավատարմությունը գովելի է, բայց ղեկավարության մոտ կարող է հարց առաջանալ. «Իսկ ինչո՞ւ չեք բարձրացել կարիերայի աստիճաններով և այս տարիների ընթացքում մնացել եք նույն դիրքում»: ՀԻմնավորեք` ինչու:
5. Կամ աշխատավարձն են բարձրացնում, կամ` հեռանում եք
Իհարկե, կարելի է դիմել այս քայլին, բայց հիշեք, որ հակառակ դեպքում ստիպված կլինեք հեռանալ:

Հստակ գումար նշեք


Լավ կլինի, եթե ընդհանրական խոսքից անցնեք հստակ թվերի, քանի որ հստակ թվերի հետևում կան հստակ վիճակագրական տվյալներ:

Պատրաստ եղեք մերժվելուն


Հետդարձի ճանապարհ մշակեք: Եթե կտրուկ չեք խոսել, չեք բղավել, չեք սպառնացել, ապա հանգիստ կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին: Բայց, եթե տեսնում եք, որ կարիերայի աճի, եկամտի ավելացման համար նախադրյալներ չկան, ապա ճամանակն է բացել «Ընտրված» թղթապանակը, որտեղ պահպանել եք թափուր աշխատատեղերի հայտարարությունները և մտածեք աշխատանքը փոխելու մասին:

LIFEHACKER