12 նշան, որ դուք վատ աշխատող եք

April 27, 2018



  1. Դուք մշտապես ուշանում եք




Եթե ամիսը մի քանի անգամ աշխատանքի եք ներկայանում նախատեսված ժամից ուշ, մտածելու տեղիք է տալիս: Եթե ձեր սեղանին եք մոտենում գործընկերների խեթ հայացքների ներքո, փոխվելու ժամանակն է: Եթե կրճատումների հարց առաջանա, առաջինն ուշացողներին կհիշեն:
Ինչո՞ւ է դա վատ
Ճշտապահություն մեզ սովորեցնում են դեռ մանկուց: Եթե տարիներն անցնում են, իսկ դուք չեն կարողանում այնպիսի չնչին հարց լուծել, ինչպես ժամանակի ճիշտ հաշվարկն է, կարելի՞ է ձեզ լուրջ աշխատանք վստահել:
Ինչպե՞ս շտկել
Պարզեք, թե ինչու եք ուշանում: Եթե չեք կարողանում ժամանակին արթանանալ, շուտ քնեք: Եթե խցանումներն են պատճառը, տնից շուտ դուրս եկեք: Արտակարգ իրավիճակներ հազվադեպ են լինում և անսպասելի, իսկ դեպի գրասենյակ տանող ճանապարհի դժվարությունները, որպես կանոն, կանխատեսելի են:


  1. Դուք մեխանիկորեն եք կատարում հանձնարարությունները




Կշտամբելու առիթ չեք տալիս, չէ՞ որ անգործ չեք նստում: Բայց, ցավոք սրտի, գովելու բան էլ չկա, քանի որ անում եք այնքան, որքան պետք է, որպեսզի ձեզ չազատեն աշխատանքից: Յուրաքանչյուր լրացուցիչ առաջադրանք նյարդայնացնում է ձեզ: Իսկ ամենօրյա գործերը կատարում եք, հենց ասեն՝ չօպտիմալացնելով պրոցեսը:
Ինչո՞ւ է դա վատ
Այդ դեպքում շատ են մինուսները ոչ միայն ընկերության, այլև աշխատակցի համար: Մի կողմից՝ աշխատակիցը ոչինչ չի սովորում, անընդհատ վերահսկողության և ցուցումների կարիք ունի, յուրաքանչյուր նոր բան սաբոտաժի է ենթարկում: Մյուս կողմից՝ չեք զարգանում, որն էլ զրկում է որևէ հեռանկարից:
Ինչպե՞ս շտկել
Եթե հետաքրքիր չէ աշխատանքը, գուցե մտածեք ոլորտը փոխելու մասին: Կամ էլ փորձեք «կրակ» ավելացնել ընթացիկ առաջադրանքներում: Օրինակ՝ ձեր իսկ շահերից է բխում, որքան հնարավոր է, արագ աշխատեք: Այն ժամանակ կազատի առնվազն թեյախմության և գործընկերների հետ շփման համար: Կամ էլ կարող եք այլ պարտականություններ վերցնել ձեզ վրա և հավակնել ավելի բարձր աշխատավարձի կամ բարձր պաշտոնի:


  1. Գործընկերներից դանդաղ եք աշխատում




Բոլորի պարտականությունները գրեթե նույնն են, բայց դուք միշտ բոլորից ուշ եք ավարտում:
Ինչո՞ւ է դա վատ
Ցանկացած կոլեկտիվում կան արագ ու խելացի մարդիկ, որոնք բոլորից օպերատիվ են աշխատում: Պետք չէ ամեն ինչ նրանցով չափել: Բայց եթե շատ եք հետ ընկնում միջին ցուցանիշներից, դուք այդ շղթայի թույլ օղակն եք:
Ինչպե՞ս շտկել
Եթե նորեկ եք ու դեռ չեք մտել աշխատանքային ռիթմի մեջ, ոչ ոք ձեզնից փորձառուի տեմպ չի ակնկալում: Եթե փորձաշրջանը վաղուց անցել է, բայց այդպես էլ արագ աշխատել չեք սովորել, պարզեք պատճառները: Հնարավոր է՝ դուք շատ եք շեղվում կամ անհրաժեշտ գիտելիք չունեք: Հետևաբար կամ պետք է սովորեք, կամ թայմ-մենեջմենթի կանոնները յուրացնեք:


  1. Օպերատիվ պատասխանում եք սոցցանցերում




Ամենաքիչը 5 րոպեից պատասխանում եք սոցցանցերի հաղորդագրություններին:
Ինչո՞ւ է դա վատ
Օպերատիվ պատասխանները վկայում են այն մասին, որ դուք անընդհատ ստուգում եք սոցցանցերի ձեր էջերը՝ վատնելով աշխատանքային ժամերը:
Ինչպե՞ս շտկել
Օրվա մեջ մի քանի կարճ ընդմիջումներ արեք և ստուգեք սոցցանցերի էջերը: Դրանք բացեք խիստ ժամանակացույցով:


  1. Միշտ ինչ-որ բան եք խնդրում




Ձեզ դժվար է բռնացնել աշխատավայրում աշխատանքային ժամին՝ ատամ եք բուժում, ծնողական ժողով եք գնացել, 5 րոպեով դեղատուն եք մտել, բայց վերադարձել եք 1 ժամից:
Ինչո՞ւ է դա վատ
Գործարքային վճարման դեպքում գործատուն վնաս չի կրում ձեր բացակայության ժամանակ, քանի որ դուք վճարվում եք միայն արդյունքի համար: Եթե աշխատավարձի նույնիսկ կեսը գործարքային չէ, ուրեմն՝ ձեզ վճարում են աշխատավայրում գտնվելու ժամերի համար:
Ինչպե՞ս շտկել
Պետք չէ չարաշահել գործատուի բարությունը: Անձնական խնդիրները լուծեք ազատ ժամերին: Բայց եթե, այնուամենայնիվ, պետք է դուրս գալ աշխատավայրից, համարժեք փոխարինող առաջարկ ներկայացրեք տնօրենին: Օրինակ՝ հաջորդ օրը մեկ ժամ երկար աշխատեք, որպեսզի հասցնեք կատարել աշխատանքը:


  1. Ձեզ պատասխանատու հանձնարարություններ չեն վստահում




Ձեր աշխատանքում նույնիսկ փոքրիկ սթրես չկա, միայն հասկանալի ու պարզ հանձնարարություններ եք կատարում:
Ինչո՞ւ է դա վատ
Կարևոր պրոյեկտները վստահում են բանիմաց և պատասխանատու աշխատակիցներին, որոնք հաստատ սևերես չեն անի նույնիսկ ամենակրիտիկական պահին: Եթե բարդ հանձնարարությունները ձեր կողքով են անցնում, դուք ամենալավ և թանկ կադրերի թվում չեք:
Ինչպե՞ս շտկել
Նախաձեռնող եղեք, ինքնաառաջադրվեք, երբ նոր պրոյեկտի մասին է խոսքը: Բայց կատարումը պետք է գերազանց լինի, այլապես կամրապնդեք կարծիքը, որ ձեր վրա պետք չէ հույս դնել:


  1. Ձեզնից հաշվետվություն են պահանջում նույնիսկ ամենաչնչին հանձնարարությունների ժամանակ




Ղեկավարությունը հաշվետվություն է պահանջում ոչ միայն պրոյեկտների մասով, այլև ամենօրյա գործերի, թե որը որքան ժամանակ է ձեզնից խլել:
Ինչո՞ւ է դա վատ
Եթե դա նոր մենեջմենթ ներդնելու համար չէ, որը տարածվում է բոլոր աշխատակիցների վրա, նշանակում է ղեկավարի մոտ կասկած է առաջացել, որ դուք ոչինչ չեք անում: Եվ հիմա նա փորձում է հասկանալ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ:
Ինչպե՞ս շտկել
Հավաքեք բոլոր ուժերն ու վերադարձրեք ղեկավարության վստահությունը:  Դրա համար, իհարկե, պետք է դառնաք չափազանց արդյունավետ աշխատակից:


  1. Դուք՝ որպես «ընդհատակյա շարժումների» կազմակերպիչ




Աշխատավայրը դիտարկում եք որպես կռվի դաշտ՝ կոալիցիա եք ստեղծում, գործընկերներին իրար դեմ եք հանում, տրամադրում ղեկավարության դեմ: Սթրեսային, ոչ կառուցողական մթնոլորտ եք ստեղծում:
Ինչո՞ւ է դա վատ
Գուցե ձեզ արդարության մարտիկ եք կարծում, որը ամեն ինչ կարգի կբերի: Բայց եթե կառուցողական առաջարկ ունեք, որով աշխատանքային մթնոլորտն ավելի արդյունավետ կդարձնեք, բարձրաձայնեք: Ինտրիգների սիրահարին հավասարապես չեն սիրում ո՛չ հակառակորդները, ո՛չ էլ յուրայինները:
Ինչպե՞ս շտկել
Կամ խնդիրը բաց քննարկեք, կամ բավարարվեք նրանով, ինչ ունեք, կամ էլ այլ կոլեկտիվ փնտրեք, որտեղ ամեն ինչ ձեզ դուր կգա:


  1. Գործընկերները խուսափում են ձեզնից




Ձեզնից օգնություն չեն խնդրում, ձեզ չեն հրավիրում գարեջուր խմելու, ծիծաղը դադարում է, երբ ներս եք մտնում:
Ինչո՞ւ է դա վատ
Օֆիսը ոչ թե ընկերություն անելու, այլ աշխատելու վայր է: Այնուամենայնիվ, թուլացած միջավայրում աշխատելն ավելի հեշտ է: Վատ չէր լինի ընկերական հարաբերություններ ձևավորել: Ի վերջո, դուք էլ կարող եք օգնության կարիք ունենալ:
Ինչպե՞ս շտկել
Անհանդուրժողականությունը հենց այնպես չի լինում: Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չեք անում: Օրինակ՝ գործընկերներին վերևից եք նայում, չափազանց շատ եք փորձում ղեկավարության վստահությունը շահել, բամբասում եք, գլուխ եք գովում: Հնարավոր է նաև, որ ձեզ իսկապես ոչ ոք դուր չի գալիս: Այդ դեպքում գործը փոխելու մասին մտածեք: Հակառակ դեպքում փորձեք սիրալիր լինել:


  1. Հաճախ եք սխալվում




Հաստատ գիտեք, եթե կանչում են ղեկավարի մոտ, նկատողություն են անելու:
Ինչո՞ւ է դա վատ
Աշխատանքի մեջ սխալվելը երբեմն ավելի վատ է, քան առաջադրանքը չկատարելը: Սխալ հաշվետվությունը կարող է հայտնվել հաճախորդի ձեռքում, և ընկերությունը կարող է կորցնել պատվիրատուին: Սխալ հաշվարկների հետևանքով, օրինակ՝ աշխատակիցները կարող են զրկվել աշխատավարձից:
Ինչպե՞ս շտկել
Լրացուցիչ ճգրտումներ արեք: Օրինակ՝ պատրաստի հաշվետվությունը որոշ ժամանակով մի կողմ դրեք, հետո վերադարձեք ու թարմ գլխով ընթերցեք: Եթե հնարավոր է ավտոմատ եղանակով ճշտումներ անել, կիրառեք այն, բայց մի սահմանափակվեք դրանով:


Կարդացեք նաև.





  1. Առաջնահերթությունները սխալ եք դասավորում




Կարող եք մի ամբողջ օր կորցնել երկրորդական գործի վրա և հանկարծ պարզել, որ առաջնայինը մի կողմ դրած նախագծերից մեկն է:
Ինչո՞ւ է դա վատ
Ձեզ համար դժվար է պատկերն ամբողջական տեսնել ու գնահատել, թե որն է առաջնահերթ ընկերության համար ավելի երկար ժամանակի համար: Սա կարևոր է, եթե ցանկանում եք լավ աշխատող համարվել:
Ինչպե՞ս շտկել
Փորձեք դուրս գալ ձեր պարտականությունների շրջանակից և տեսնել, թե ինչով են զբաղված գործընկերները, ինչ գլոբալ նպատակներ ունի ընկերությունը, թե որ ցուցանիշներն են ապահովում դրա հաջողությունը: Սա կփոխի աշխարհի մասին պատկերացումները և կօգնի ճիշտ դասավորել առաջնահերթությունները:


  1. Չեք ցանկանում աշխատանքի մասին պատմել ընկերներին




Տարբեր պատճառաբանություններ եք բերում և խուսափում աշխատանքի մասին խոսակցություններից: Ձեր մտերիմներն այնքան քիչ բան գիտեն դրա մասին, որ կասկածում են, թե գաղտնի ծառայության հետ են համագործակցում:
Ինչո՞ւ է դա վատ
Եթե չեք գործակցում հույժ գաղտնի ծառայությունների հետ, և աշխատանքն էլ ձեզ դուր է գալիս, բնական է, որ ցանկանում եք մտերիմներին պատմել այդ մասին: Եվ հակառակը, ընդհանրապես չեք ցանկանում քննարկել այն, ինչը ձեր սրտով չէ, ձանձրալի է և հպարտանալու առիթ չի տալիս: Իսկ չսիրած աշխատանքը հնարավոր չէ կատարել եռանդով:
Ինչպե՞ս շտկել
Փոխեք աշխատանքը: Դաժան է կյանքի մեկ երրորդը ծախսել ձեզ համար անհետաքրքիր գործի վրա:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։