Բռնաբարող, գող և փոփ-աստղ. ինչո՞ւ են սպանել XXXTentacion-ին

June 20, 2018

Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, երբ ռեփերը դուրս է եկել մոտոսրահից, որտեղ մոտոցիկլետ էր ընտրում, այդ ժամանակ նրան են մոտեցել երկու անհայտ սևամորթներ: Անծանոթներից մեկը կրակել է ռեփերի վրա, երբ հրաժարվել է նրանց գումար տալ: Հանցագործները ռեփերի մեքենայից վերցրել են նրա Louis Vuitton պայուսակը և հեռացել: 
XXXTentacion-ը ամերիկյան հիփ-հոփ երաժշտության ակնառու դեմքերից է: Նա հայտնի է դարձել 2017-ին: Պարբերաբար ռեփերին ձերբակալել և բանտ են նստեցրել, հետո տնային կալանք նշանակել: Ռեփերին մեղադրել են գողության և իր հղի ընկերուհուն ծեծելու մեջ:

Ռեփերին մեղադրել են գողության և իր հղի ընկերուհուն ծեծելու մեջ:

Փոփ մշակույթը գրավելուց հետո ռեփերի առաջ մի շարք խնդիրներ հայտնվեցին, ինչն էլ օգնեց նրան ձևավորել իր սեփական ժանրը: Ջեյ Զին իր երգերում դժգոհում է միլլիոնավոր դոլլարների անհաջող գործարքներից, Դրեյկը անվերջ պատմում է իր սիրային անհաջողությունների մասին, արդյունքում` սա դառնում է փոփ-մշակութային մի խաղ, որտեղ Փուշա Թին ռեպ է կարդում կոկայինի մասին, իսկ երաժշտությունը բողոքից դառնում է գեղարվեստական գրականություն:
2010-ականներին ռեփերներն ամերիկայում դարձան նոր մշակույթ տարածողները. պատմում էին իրենց էլիտար խնդիրների մասին, հայհոյում ու զվարճանում: Ռեփային ցնցումը սկսվեց ինտերնետից, ավելի կոնկրետ` SoundCloud-ից, որտեղ ամեն օր հայտնվում էին նոր արտիստներ:
Ռեփային ցնցումը սկսվեց ինտերնետից, ավելի կոնկրետ` SoundCloud-ից, որտեղ ամեն օր հայտնվում էին նոր արտիստներ:

Նրանք չէին կաշկանդվում և խոսում էին իրենց անձնական կյանքի, խնդիրների մասին` արտահայտելով իրենց զգացմունքները երգի միջոցով: 
Ջասեյ Օնֆրոյի կենսագրությունը նման է ամերիկյան տխուր կրիմինալ սերիալի: Մայրը 18 տարեկան էր, երբ ծնվեց որդին: Ջասեյը ստիպված էր ուրիշ մարդկանց տներում գիշերել` մոր ուշադրությանն արժանանալու համար: 6 տարեկանում դանակով սպառնացել է սպանել մի մարդու, ով իր մոր հետ պարկեշտ չի խոսել: Օնֆրոյը հաճախ էր դպրոցական կռիվներում հայտնվում` այդ կերպ փորձելով մոր ուշադրությունը սևեռել իր վրա:
Օնֆրոյը հաճախ էր դպրոցական կռիվներում հայտնվում` այդ կերպ փորձելով մոր ուշադրությունը սևեռել իր վրա:

Անգամ պատրաստ էր լսել թե ինչպես է մայրը բարկանում: Երաժշտական առաջին փորձերն արել է դպրոցում, սակայն նրան հեռացրին, երբ իր խոռի տղաներից մեկի դեմքին բռունցոքվ հարվածեց:
Երբ Օնֆրոյեն 15 տարեկան էր, 9 ամիս անցկացրել է բանտում` անօրինական զենք պահելու համար: Հենց այնտեղ նա ծանոթացավ Ski Mask the Slump God կեղծանվամբ հանդես եկող հիփ-հոփ երաժիշտ Սթոուքլի Գուլբորնոյի հետ: Ազատությունում հայտնվելուց հետո, որոշեցին միասին զգաղվել երգեր գրելով:
Ազատությունում հայտնվելուց հետո, որոշեցին միասին զգաղվել երգեր գրելով:

2 տարի անց, 2015-ին սկսնակ ռեփերին մեղադրեցին գողության մեջ` նշանակելով տնային կալանք:
Մեկ տարի անց նրան կրկին ձերբակալեցին իր հղի ընկերուհուն ծեծելու համար: Բժիշկները շոկի մեջ էին, երբ ծեծված աղջկան հիվանդանոց էին տարել: Նրա դեմքն այնպես էր ծեծված, որ աղջիկը չէր կարողանում բացել աչքերը: Հարցաքննության ժամանակ աղջիկը պատմել էր, որ Օնֆրոյեն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել, երբ եկել է տուն և տեսել, որ աղջիկն այլ ռեփերների երգեր է լսում: Օնֆրոյեն աղջկա գլուխը մտցնում էր ջրով լցված դույլի մեջ` սպառնալով խեղդել նրան: Անգամ սպառնացել է պատառաքաղով բռնաբարել նրան:
Անգամ սպառնացել է պատառաքաղով բռնաբարել նրան:

XXXTentacion-ի «Look at ME!» երգը 2016-ի գլխավոր հիթերից մեկն էր, որից հետո նրան կրկին ձերբակալում են: 2017-ին ազատ արձակվելուց հետո բացահայտեց, որ «աստղ» է դարձել: 5 ամիս անց թողարկվում է նրա առաջին ալբոմը` միանգամից գլխավորելով billboard-ի առաջատար դիրքերը: 2018-ին թողարկված երկրորդ ալբոմը դարձավ billboard-ի բացարձակ առաջատար:
[embed]https://youtu.be/LQwbaXMVslM[/embed]
«Սերը նման է պատերազմի». ռեփերի վերջին հրապարակումն էր նրա instagram-ում: Կասկած չկա, որ այս «պատերազմում» XXXTentacion-ը շատ հանցագործություններ է արել և վերջին հաշվով պարտված դուրս եկավ:



 XXXTentacion-ի մահվանն անմիջապես արձագանքել են նրա գործընկերները: Ռեփեր Քանյե Ուեսթն իր թվիթում գրել է. «Հանգչիր խաղաղությամբ: Երբ դու այստեղ էիր, ես երբեք չեմ ասել, թե որքան ես ինձ ոգեշնչել: Շնորհակալություն, որ դու եղել ես»: «Blink 182» խմբի ներկայացուցիչ Թրեվիս Բարքերն էլ , որը պարբերաբար համագործակցել է ռեփերի հետ, սոցիալական ցանցում գրել է. «Խոսքեր չունեմ, ինձ դուր էր գալիս քեզ հետ համագործակցել: Դու իսկական արտիստ էիր, մեր ժամանակների տաղանդավոր արտիստներից մեկը»:

MEDUZA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։