Ի՞նչ է երջանկությունը. պատասխանում են երևանցիները (ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈԻՆ)

March 20, 2017

Գիտնականներ - Երջանկություն. ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է ուղեղում «երջանկության հորմոնների»` էնդորֆինի, սերոտոնինի և դոֆամինի սինթեզից: Դրանց գործունեությունը կարող է խախտվել էնդոկրին, վիրուսային և ժառանգական հիվանդությունների առկայության ժամանակ:
Փիլիսոփաներ - Երջանկությունը լիարժեք կյանքն է, որի համար բավարար չեն միայն ֆիզիկական հաճույքներն ու նյութական ապահովվածությունը: Կատարյալ երջանկության հասնելու համար պետք է զարգացնել գիտակցությունն ու տրվել հոգևոր ուրախություններին:
Հոգեբաններ - Երջանկությունը կյանքից մեծագույն բավականություն ստանալն է. մաքսիմում դրական էմոցիաներ և մինիմում բացասական:
Տնտեսագետնեչ - Հարուստ և համեմատաբար մեծ ՀՆԱ ունեցող պետությունների բնակիչներն ավելի երջանիկ են:
Երևանցիներ - Իսկ նրանք ի՞նչ պատկերացումներ ունեն երջանկության մասին: Ֆոտոպատմություն` սովորական մարդկանց ու երջանկության մասին:

Արմեն Հովանի  


Երաժիշտ


«Երջանկությունն այսօր է: Այս պահը: Ապագան անորոշ է, անցյալն էլ այլևս մերը չէ»:
 

Գայանե Գաբոյան


Լրագրող


«Ես երջանիկ եմ, որովհետև գիտեմ ինչ եմ ուզում: Ինձ թվում է հենց դա է երջանկությունը, երբ հստակ գիտես ինքդ քեզ, գիտես ինչ ես ուզում, ինչ ես անում ու ինչի համար»:
 

Տատիկ, որը չցանկացավ ներկայանալ


«Երջանկությունը թոռներս են, որոնք իրենց նպատակի շեմին են: Իմ թոռներով եմ երջանիկ: Սիրված տատիկ եմ»:
Ի դեպ, հենց այդ նույն ժամանակ նրա անչափահաս թոռնուհին ջութակ էր նվագում Գարեգին Նժդեհի արձանի դիմաց:
Տիգրան Աճեմյան

Երիտասարդ հայրիկ


«Երջանկությունը կնոջս ու երեխայիս հետ այգում զբոսնելն է»: