Youtube-ի 10 լավագույն ալիքներ անգլերենի ուսուցման համար

February 6, 2017

Անգլերեն Ջենիֆերի հետ


400-ից ավելի վիդեոդասեր` Ջենիֆերից: Քերականություն, արտասանություն, թեսթեր, առաջադրանքներ: Վարժությունները կատարելու համար պետք է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, բայց  վախենալու ոչինչ չկա: Այստեղ ամեն ինչ դասավորված է պարզից բարդ սկզբունքով:

Puzzle English


Puzzle English ալիքում ցուցադրված են  ուսումնական նյութեր նույնանուն ուսումնական կայքից, որոնք կարելի է  օգտագործել նաև առանձին: Հեղինակները բացատրում են տարբեր իդիոմաների կիրառությունը իրական իրավիճակներում՝ նշելով բոլոր բացառությունները: Օգտատերերին այս ալիքում գրավում են հետաքրքիր արտահայտությունների հավաքը ժամանակակից երգերից, հաղորդումներից և սերիալներից:
[embed]http://www.youtube.com/watch?v=e2tQ8-MVUWE[/embed]

EngVid


Engvid-ը ամենաշատ վիդեոներ ունեցող ալիքներից է: Այս պահի դրությամբ այն ունի ավելի քան 900 վիդեո՝ տարբեր դասավանդողների ձայնային կրկնօրինակմամբ: Յուրաքանչյուրի տևողությունը 5–10 րոպե է և նվիրված է մեկ թեմայի՝ կապված ակտուալ նորությունների, իրավիճակների և հայտնի փաստերի հետ: Այստեղ շատ են նաև քերականական դասերը:
[embed]http://www.youtube.com/watch?v=itLLVAJjXNI[/embed]

Անգլերեն հայտնի երգերով


Օգտակարը հաճելիի հետ: Յութուբյան այս ալիքի հեղինակը յուրաքանչյուր վիդեոյում բացատրում է հայտնի երգերի բառերը և այդ կերպ բացատրում լեզվական տարբեր մանրամասներ:  
[embed]http://www.youtube.com/watch?v=Xco-fuFJsIA[/embed]

English շոու


«English շոու» նախագծի հեղինակները գործին մոտեցել են մեծ կրեատիվությամբ և հումորով: Առաջին հայացքից բարդ անգլերենի ուսուցումը նրանց օգնությամբ դառնում է թեթև և հաճելի: Հոլովակները պրոֆեսիոնալ հնչունավորված են, դասերից մեկն օրինակ անգլերեն է սովորեցնում Շերլոկ սերիալի օգնությամբ:
[embed]http://www.youtube.com/watch?v=I4v_h-rIzYQ[/embed]

Speak  English With Misterduncan


9 տարվա պատմություն ունեցող այս ալիքում շաբաթը մի քանի անգամ տեղադրվում են նոր վիդեոներ: Դրանք նկարահանում է անկանխատեսելի և ուրախ միստեր Դյունկան: Չնայած վիդեոներն ուղեկցվում են սուբտիտրերով, բայց դրանք հասկանալի կլինեն անգլերենի որոշակի գիտելիքներ ունեցողներին:
[embed]http://www.youtube.com/watch?v=ohJCdihPWqc[/embed]

VOA Learning English


«Ամերիկայի ձայնի» ստուդիան ունի նաև արդյունավետ լեզվական կուրսեր: Յութուբյան ալիքում տեղադրված են հատուկ ադապտացված նորություններ: Կրթական շարքը կոչվում է Let’s Learn English: Ալիքը թարմացվում է ամեն օր:
[embed]http://www.youtube.com/watch?v=M8kGGThGdJE[/embed]

BBC Learning English


BBC-ի վիդեոդասերը  նախատեսված են անգլերենի միջին մակարդակ ունեցողների համար:Վիդեոների թեմաները բազմազան են՝ քերականություն, նորություններ, ճիշտ արտասանություն, երաժշտական տեսահոլովակներ, հարցազրույցներ: Նոր հոլովակներն ավելանում են ամեն օր, հետաքրքիրը բաց չթողնելու համար լավ կլինի գրանցվել:
[embed]http://www.youtube.com/watch?v=rWRL-1Krz_0[/embed]

Albert Kakhnovskiy


Յութուբյան այս ալիքը սկսնակների համար է: Ռուս-անգլերեն վիդեոզրուցարան, քերականական կանոններ՝ Ռայմոնդ Մյորֆիի գրքի հիման վրա: Ուսուցման ընթացքում օգտագործվում են քարտեր, որոնք ցուցադրում են տարբեր բառերի օգտագործումը բառակապակցություններում և նախադասություններում:
[embed]http://www.youtube.com/watch?v=II2iU_yQFTo[/embed]

British Council | LearnEnglish


British Council-ի հիմնական դասերից բացի կան լրացուցիչ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ինքնուրույն ուսուցման համար: Հոլովակների տևողությունը չի գերազանցում մեկ րոպեն և նվիրված է ինչ-որ հստակ հարցի:
[embed]http://www.youtube.com/watch?v=jyDrYrgpRww[/embed]