Հավերժ սիրո եռանկյունին

April 11, 2016

1962-ի օգոստոսի 5-ին Սիմոնա Սինյորեն ռեստորանում ճաշում էր  «Օր ու ժամ» ֆիլմի նկարահանման հրապարակի ընկերների հետ: Մոտեցավ գարսոնն ու ներողամիտ տեղեկացրեց. «Ներեցեք, տիկին, Ձեզ հեռախոսափողի մոտ են հրավիրում»: Տարօրինակ էր: Այդ ժամին նա ոչ ոքից զանգ չէր սպասում: Լսափողը ականջին մոտեցրեց ու դժվարությամբ ճանաչեց ամուսնու դողացող ձայնը. «Այսօր մահացել է Մերիլին Մոնրոն»: Հեռախոսալարի հակառակ կողմում ծանր և լուռ սպասում էր կախված: Սիմոնեն գիտեր՝ ոչնչով չի կարող մխիթարել, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ ասելու.

«Երանի Մերիլինն իմանար՝ որքան քիչ էի ատում նրան»:

Վերադարձավ ճաշի սեղանիկի մոտ, պատվիրեց մի մեծ բաժակ վիսկի: Ընկերներից մեկը փորձեց կատակել. «Մի քիչ շո՞ւտ չէ խրախճանքի համար»: Բայց Սիմոնան էլ ոչինչի չէր լսում: Փորձում էր հիշել՝ ե՞րբ իր կյանք ներխուժեց ԱՅԴ կինը: Չստացվեց մտաբերել: Փոխարենը՝ այնքան պարզ էր հիշում իր առաջին հանդիպումը Իվ Մոնտանի հետ, կարծես երեկ էր. «1949-ի օգոստոսի 19-ին էր Սենտ Պոլ դը Վանսում, «Կոլոմբ դ’Օր» սրճարանում, երեկոյան ինն անց կես»: Ու չէր սխալվում ոչ մի րոպե…
Աղավնիներով Մադոննան
Նրանք հանդիպեցին, երբ երկուսն էլ 30-ի մոտ էին: Սիմոնան  արդեն ուներ կինոյում հաջողված դերեր և ամուսնություն ռեժիսոր Իվ Ալեգրիի հետ: Մոնտանը հասցրել էր գլխապտույտ սիրավեպ ունենալ «ֆրանսիական բեմի ճնճղուկի»՝ Էդիթ Պիաֆի հետ (հենց Պիաֆին է Իվը պարտական շանսոնում իր տեղը գտնելու համար) ու կատարել Մուլեն Ռուժի հռչակավոր երգերը:
http://www.youtube.com/watch?v=JWfsp8kwJto
Մի օր ճակատագիրը ուղղակի նրանց կանգնեցրեց դեմ դիմաց: «Բակի մեջտեղում սպիտակաթույր թևերը թափահարող աղավնիերով շրջապատված կանգանած էր մի երիտասարդ կին, - հետո կգրի Մոնտանը, - Նա անսովոր շեկ մազեր ուներ: Ժպտում էր ճիշտ այնպես, ինպես իտալացի գեղանկարիչների հին կտավների  աղջիկները: Ես գիտեի, որ նրա անունը Սիմոնա Սինյորե էր: Մինչև այդ չէի տեսել ֆիլմերը, որոնցում նա խաղացել էր: Ես ծանոթ չէի նրան: Բայց գիտեի, որ հենց հիմա կմոտենամ, փորձելով չվախեցնել աղունիկներին, մեկ-երկու բառ կասեմ, հենց այնպես, կարևոր չէ՝ ինչի մասին: Պարզապես, որ նա շրջվեր դեպի ինձ… »