Պատմություն դարձած ժամանակը. Երևանը 20-21-րդ դարերում

April 13, 2017

Վաղուց պատմություն դարձած շենքերի լուսանկարներ, երբեք կյանքի չկոչված նախագծեր կամ վերափոխված շինություններ: Այս ամենը օրիգինալ նախագծերով և հաճախ պիլոտային մակետներով ժամանակագրական հաջորդականությամբ պատմում էին ոչ վաղ անցյալի Երևանի պատմությունը: Թանգարանի գիտքարտուղարը նշեց, որ ցուցահանդեսի թիրախային խումբը հատկապես երիտասարդ ճարտարապետներն էին, որոնք կարող են կյանքի կոչել թղթի վրա մնացած նախագծերը: Դրանց միջոցով Երևանն այլ տեսք կունենա: