Դիպլոմայիս. Ինչպե՞ս հաղթահարել հետքննական սթրեսը

May 19, 2016

Հիանալի է, երբ բոլոր քնությունները մնացել են անցյալում: Պետք չէ ոչ մի բանի մասին մտածել, ամենավատ բաները արդեն անցյալում են, առջևում ամառ է: Միակ բանը, որը կարող է ձեզ հիշեցնել քնությունների մասին, այն գրքերն ու դասախոսություններն են, որոնք դրված են գրասեղանին ու հիշեցնում են այն սթրեսի մասին, որը ապրել եք պարապելու ընթացքում:
Ուսանողներից շատերը մտածում են, որ քնություններից հետո պետք է մի քանի օր անցկացնել անկողնում, ոմանք էլ մտածում են, որ պետք է մի լավ ուրախանալ: Նման որոշումները բազմաթիվ են, սակայն դրանք կարող է վտանգավոր լինեն առողջության համար: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հանգստանալ առողջությանը առանց վնաս հասցնելու, և միաժամանակ ազատվել սթրեսից:
Քննության գնահատականին սպասելը  անտանելի հոգնեցուցիչ է, հատկապես, երբ գլխում անհանգիստ մտքեր են: Ուսանողը  ամենամեծ սթրեսին ենթարկվում  է, երբ եկել է գնահատականը իմանալու  պահը:

Հանդիպեք հին ընկերներին


Բազմաթիվ հոգեբաններ կարծում են, որ հարազատ մարդու հետ շփումը նվազեցնում է սթրեսի մակարդակը: Նախապատրաստական աշխատանքների ժամանակ հարկավոր է պահպանել հանգստություն, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա: Հիմա, երբ ամեն ինչ անցիալում է, ընկերների հետ հանդիպումը ոչ միայն օգտակոր է, այլև պարտադիր: Միայն այդ դեպքում հետքննական սթրեսը կարող է մեղմանալ:

Մեկ օր առանց սմարթֆոնի ու համացանցի


Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոններն ու պլանշետները հանդիսանում են տեղեկատվություն ստանալու ամենաարագ միջոցը, դրանք նաև ժամանցի տեսակ են: Ուսանողները, քնությունից հետո փորձելով իրենց ժամանակն անցկացնել համացանցում հանգստանալու նպատակով, մեծացնում են սթրեսի մակարդակի ավելացումը:





Անջատեք հեռախոսները, մի հետևեք ընկերների հանրագրերի տակ գրված մեկնաբանություններին, մոռացեք համակարգչային խաղերի ու հեռուստացույցի մասին: Կարող եք ընկերների հետ ժամանակ անցկացնել քաղաքի ձեր սիրած հատվածում կամ կազմակերպեք պիկնիկ:

Ուղղակի ծիծաղեք


Ծիծաղը օգտակար է առողջության համար: Լիաթոք  ծիծաղը կարող է հանել լարվածությունը ու ազատել սթրեսից: Կարելի է հրավիրել հաճելի մարդկանց ու միասին գնալու կատակերգական ժանրի ֆիլմ դիտելու, կամ կարդալ ծիծաղելի հատվածներ գրքերից; Իհարկե մի լավ ուրախանալու առիթ կա՝ պետական քնությունները անցյալում են: Նույնիսկ այն ժամանակ , երբ քնության գնահատականները ձեր սրտով չեն պետք է ուրախանալ ու գրողի ծոցը ուղարկել բոլոր դասախոսներին, քանի որ առջևում դեռ շատ կլինեն հաղթանակներ ու անկումներ:
Մեծ հաշվով սրանք ուղղակի մի քանի խորհուրդներ են: Ամեն ինչ ձեր ձեռքերում է ու դուք եք որոշում ինչ է հարկավոր անել ու ինչն է կարևոր ձեզ համար: 21-րդ դարում կրթություն ստանալը կարևոր է, բայց առավել կարևոր է գիտելիքներն օգտագործել կարողանալը: Անկախ նրանից, ինչ գույն ունի ձեր դիպլոմը, կամ որքան շատ եք ցանկացել ավարտել համալսարանը, միևնույն է գործատուները չեն հիշում դրա մասին: Նրանց միայն հետաքրքրում է` ինչ աշխատանքային պրակտիկա եք անցել ու արդյո՞ք կարողանում եք դուրս գալ դժվարին իրավիճակներից: Ուրեմն հարկավոր է սթրեսի չենթարկվել ու ապրել, վայելելով ընկերների ներկայությունը: