[InterPress] Ֆուտբոլի երկրպագուները կասկածներ ունեն Հայաստան-Մակեդոնիա խաղը դիտելուց հետո

October 19, 2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան իսկապես սկսում է հետաքրքիր դառնալ:
Մենք տեսանք, որ Անգլիան հաղթեց Իսպանիային`սեփական դաշտում, Գերմանիան ակնհայտ լավագույն մարզավիճակում չէ, իսկ Ջիբրալթարը չորս օրում հաղթեց երկու անգամ:
Անհավանական է:
Շաբաթ օրը Հայաստանին 1: 0 հաշվով պարտության մատնելուց հետո «Ռոքը» երեքշաբթի օրը 2-1 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ:
Դա նրանց տալիս է հնարավորություն առաջ գնալ D լիգայի 4-րդ խմբում: Սակայն ֆուտբոլասերներն այս լիգայի 4-րդ խմբի խաղերը չեն քննարկում Լիխտենշտեյնի նկատմամբ Ջիբրալթարի հաղթանակի, այլ ուրիշ պատճառով:
Երեքշաբթի երեկոյան մեկ այլ մրցապայքարում Հայաստանը հաղթեց Մակեդոնիային 4-0 հաշվով: Նախքան այդ խաղը Մակեդոնիան հաղթել էր բոլոր երեք խաղերում, իսկ Հայաստանը երկու պարտության կրել (Մակեդոնիայից 0-2 և Ջիբրալթարից 0-1): Ուստի, երբ Հայաստանը 4-0 հաղթեց, որոշ մարդկանց մոտ դա առաջացրեց զարմանք:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում