ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ի՞նչ կատարվեց». Հիլարի Քլինթոնը գիրք է գրել ընտրո

«Ի՞նչ կատարվեց». Հիլարի Քլինթոնը գիրք է գրել ընտրություններում իր պարտության մասին և մեղադրել բոլորին

«Ինչ կատարվեց» խորագրով հուշագրությունը Քլինթոնը ներկայացրել է Նյու Յորքում: Քլինթոնը ամբողջ գրքում փորձում է բացատրել իր պարտության պատճառները՝ մեղադրելով շատերին: Նախ, դեմոկրատների մյուս թեկնածու Բերնի Սանդերսին, որը, ըստ Քլինթոնի, տարավ երիտասարդների ձայները և շատ ուշ հանեց թեկնածությունը իր օգտին:
 
 
 
 
 
 
Մյուս մեղավորը մամուլն է, որը չափից դուրս շատ ոգևորված լուսաբանեց պետքարտուղարի գաղտնի նամակագրության կանոնների խախտումը: 
Հաջորդ մեղավորը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին է, որը ընտրությունից մի քանի օր առաջ վերաբացեց նամակագրության հետաքննությունը, բայց Թրամփին հսկայական ծառայություն մատուցած պաշտոնյային ի վերջո հեռացրեց հենց Թրամփը:
 
Մեղավոր է նաև ընտրիչների խորհուրդը, որը, ըստ Քլինթոնը, պետք է կրճատվի: Մեղավոր է Թրամփը, որը չափից դուրս շատ խաղաց պահպանողական զգացմունքների վրա: Գլխավոր մեղավորներից է նաև Ռուսաստանի նախագահը: Գրքում Ռուսաստանն ու Պուտինը հիշատակվում են 333 անգամ:



ԱՄՆ ընտրությունների մասին գրել ենք.



Քլինթոնը երկար պատմում է իր և Վլադիմիր Պուտինի միջև անձնական անբարյացակամության մասին՝ եզրակացնելով, որ դրա պատճառը 2011-ի իր հայտարարությունն է, ըստ որի Ռուսաստանում ցուցարարների ձայները պետք է լսելի լինեն: Քլինթոնը նշում է, որ Պուտինը չի հարգում կանանց և տանել չի կարողանում իրեն հակաճառողներին՝ պնդելով, որ այս երկու պատճառներով էլ Պուտինը իրեն չէր սիրում:
Նախկին պետքարտուղարը ավելի է խորացրել ընտրություններին ռուս հաքերների միջամտության սկանդալը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը անհավանական լկտիությամբ միջամտել է ամերիկյան ժողովրդավարությանը և մնացել անպատիժ: Քլինթոնը նաև պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկություններով ռուս հակքերները հստակ հանձնարարություն են ստացել աջակցել Թրամփին: Ավելին, նրանք, ըստ Քլինթոնի, հանրապետական կուսակցության ուղղարդմամբ էլ կոտրել և հրապարակել են դեմոկրատների կուսակցական շտաբի տվյալները:

Քլինթոնը նաև պնդում է, որ ռուսների և Թրամփի թիմի միջև եղել են շփումներ, որոնք ընթացել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում: Բայց գրքի ամենաուշագրավ պնդումն այն է, որ, ըստ Քլինթոնի, Պուտինը միշտ էլ ցանկացել է վրեժ լուծել իրենից, քանի որ ինքը դեռ շատ վաղուց էր հասկացել, որ Պուտինը աճող սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:
Չնայած ուղղակի փաստերի բացակայությանը և Ռուսաստանի կողմից բազմաթիվ հերքումներին՝ Քլինթոնը ընդգծում է, որ Ռուսաստանը կշարունակի հաքերային միջամտությունները Միացյալ Նահանգներում նաև ապագայում:

BBC

Տարածել