Միտիո Կակու. «Կրթությունը այլևս չի հենվի հիշողության վրա»

Միտիո Կակու. «Կրթությունը այլևս չի հենվի հիշողության վրա»

Նյու Յորքի ամենախելացի մարդը տիտղոսին արժանացած ճապոնական ծագումով ամերիկացի ֆիզիկոսը օրեր առաջ պատմել է, թե ինչպես է տեսնում կրթության ապագան:

Անցյալ տարի The New York Times թերթը Միտիո Կակուին կոչեց Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Ճապոնական ծագումով ամերիկացի ֆիզիկոսը մի շարք ուսումնասիրություններ է արել սև խոռոչների ու Տիեզերքի ընդլայման արագության մասին: Գիտնականը նաև մի քանի բեստսելերների («Անհնարինի ֆիզիկան»«Ապագայի ֆիզիկան»), BBC –ով  ու  Discovery-ով հաղորդումների  հեղինակ է: Վերջերս Միտիո Կակուն պատմել է, թե ինչպես է տեսնում կրթության ապագան:

Ձեր «Ապագայի ֆիզիկան» գրքում գրում եք, որ կրթության հիմքը կդառնան ինտերնետային տեխնոլոգիաները ու Google Glass-ի տիպի գաջեթները:  Էլ ի՞նչ գլոբալ փոփոխություններ կլինեն կրթության ոլորտում:

Ամենակարևորը, կրթությունը էլ չի հենվի հիշողության վրա: Շատ շուտով համակարգիչները ու Google Glass  ակնոցները կտրանֆորմացվեն, կդառնան փոքրիկ լինզաներ, որոնք հնարավորություն կտան բեռնել ամբողջ պահանջվող ինֆորմացիան:  Արդեն կան հավելյալ իրականության ակնոցներ, որոնք ունեն նման հնարավորություն: Այնպես որ, մեկ-երկու տարի հետո ուսանողները քննությունների ժամանակ հարցերի պատասխանները կարող են գտնել ինտերնետում: Բավական կլինի թարթել աչքը, և համապատասխան ինֆորմացիան կհայտնվի:  Մի կողմից պետք չի լինի ուղեղը ծանրաբեռնել անպետք գիտելիքներով, որոնց մի մասը, ինչպես ցույց  է տալիս պրակտիկան, չի օգտագործվում, մյուս կողմից էլ՝ մտքի ազատված ռեզերվները կզարգացնեն մտածելու, վերլուծելու, փաստարկելու ու, արդյունքում, ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունները:

-Այդ դեպքում, քննությունների ու դասախոսների իմաստն էլ է՞  կորում:

Միանշանակ, մենք ավելի անկախ կդառնանք: Մեր կյանքի համար մեծ պատասխանատվություն կկրենք, այնպես որ, պետք չեն լինի «վերահսկող օրգաններ»: Մարդիկ իրենք իրենց կրթված կլինեն, իսկապես կընկալեն, թե իրենց հատկապես ինչ գիտելիքներ են պետք: Իսկ եթե պետք լինի կոնսուլտացիա, նրանք կստանան դա, օրինակ «խելացի» պատից: Շատ շուտով արհեստական ինտելեկտի վրա հիմնված նման սարքերը կլինեն ամենուր՝ տանը, գրասենյակում, փողոցում: Բավական կլինի միայն մոտենալ պատին ու ասել. «Ես ուզում եմ խոսել կենսաբանության պրոֆեսորի հետ»: Այդ պահին պատին կհայտնվի գիտնականը ու կտա ամբողջ պահանջված տեղեկատվությունը: Այդ ծրագիրը նաև բժշկության, իրավագիտության, դիզայնի, հոգեբանության ու այլ ոլորտներում կգործի: Իհարկե, իրական մասնագետները, օրինակ, վիրաբույժները, պետք կլինեն, բայց պարզ խնդիրները հնարավոր կլինի լուծել վիրտուալ: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանք այսօրվա ընկալմամբ  պետք չեն լինի:

-Մարդիկ կկարողանա՞ն անցնել ինքնակրթության, օնլայն կրթության:

Համալսարանական օնլայն կուրսեր արդեն կան: Դա, իսկապես, փայլուն գաղափար է: Իհարկե, դեռ շատ մեծ է  տոկոսը, երբ օնլայն ուսանողները թողնում են կրթությունը: Դրա պատճառն այն է, որ մարդիկ դեռ չեն սովորել աշխատել ինքնուրույն, «Միայն դու ես ու քո էկրանը» սկզբունքով, նրանք չունեն մեծ մոտիվացիա: Մյուս կողմից, օնլայն համակարգը նոր է միայն ծնվում, դեռ պետք է մշակել այն: Բայց այն զարգանում ու կատարելագործվում է շատ արագ: Առաջիկա 50 տարիների կրթությունը հենց օնլայնն է: Համալսարանները կպահպանվեն, բայց դրանք ավելի շատ վիրտուալ բուհեր կլինեն, որտեղ կրթության հիմքը կլինեն ամպային տեխնոլոգիաները: Նրանք, ովքեր կհաճախեն ավանդական կրթական հաստատություններ, կհամարվեն անհաջողականեր: Նրանց մասին կասեն.  «Ինքն իրեն չկարողացավ կառուցել իր կրթությունը»:

Michio_Kaku_Presentation

-Հիմա կրթության երաշխիքը դիպլոմն է: Ապագայի մասնագետներն ինչպե՞ս կկարողանան հաստատել իրենց կոմպետենտությունը այս կամ այն բնագավառում:

Դիպլոմները կանհետանան անպետքության պատճառով: Կրթությունը կդադարի սահամանափակվել ինչ-որ ժամանակով ու տարածական շրջանակներով: Ամենայն հավանականությամբ, կհայտնվեն սերտեֆիկացիայի կենտրոններ, որտեղ մասնագետները կհանձնեն որակավորման քննություններ: Արդյունքերից կախված՝ մարդը կստանա կամ չի ստանա համապատասխան պաշտոնը: Երևի, ժամանակի ընթացքում կներդրվեն միավորների սանդղակներ, դրանց թիվը թույլ կտա տեղ գրավել հասարակության մեջ: Համալսարանները կդառնան ծառայություններ մատուցողներ, որոնք իրենք այդ ծառայությունները չեն գնահատի: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Եվրոպայում շատ հայտնի  է պորտֆոլիոյի համակարգը, երբ սովորելու ընթացքում մարդը կուտակում է դիպլոմներ, վկայություններ, սերտեֆիկատներ, որոնք ներկայացնում է գործատուին: Ապագայում հավաքված ինտելեկտուալ պաշարը կլինի կրթության կարևոր մասնիկներից մեկը, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաները մարդու արժանիքները կդարձնեն թափանցիկ ու հասանելի:

-Եթե մեծերից կարելի է սպասել մտածված մոտեցում կրթության նկատմամբ, երեխաները դժվար թե կարողանան սովորել առանց մշտական վերահսկողության:

Ակտիվորեն կզարգանան մանկական կրթական ծառայությունները: Առաջիկա 10-15 տարիներին այն, ինչ այսօր կոչում են համակարգից դուրս կրթություն, կդառնա անսահմանափակ: Կլինի օնլայն մանկավարժության ծառայություն: Ի դեպ, օնլայն չի նշանակում, որ բոլորը նստած են համակարգչի առջեւ: Ինֆորմացիոն-հաղորդակցական լուծումներով ապագայի քաղաքները ինքնստինքյան կդառնան կրթական միջավայրի ակտիվ մասնակիցները:  Երեխաներին խաղեր կառաջարկվեն, որոնք լուծելու համար կպահանջվեն օրեր, ամիսներ, դրանք կանցնեն իրական քաղաքներում ու հատուկ տարածություններում: Դասագրքերը կսովորեցնեն արհեստական ինտելեկտով, կկարողանան ընտրել կրթական նյութեր՝ ֆոտոներ, տեքստեր, վիդեո, առաջադրանքներ, սխեմաներ ըստ պահանջի՝ նախատեսված կոնկրետ աշակերտի համար: Այդպիսի լուծումներ շատ կան, դրանք քիչ-քիչ ներդրվում են:

-Հիմա լավ մասնագետ դառնալու համար պետք է ստանալ գիտելիքների պաշար, ձեռք բերել փորձ: Ապագայում հաջողակ մարդ դառնալու համար ի՞նչ պետք կլինի:

Իրական հաջողության հասնելու համար պետք է զարգացնել այն ունակությունները, որոնք հասանելի չեն ռոբոտներին՝ ստեղծագործ լինելը, երևակայությունը, լիդեր լինելու հատկությունը: Հասարակությունը հետզհետե ապրանքային տնտեսությունից անցնում է ինտելեկտուալ-ստեղծագործականի: Իզուր չէ, որ Թոնի Բլեերը սիրում է ասել, որ Անգլիան ավելի շատ եկամուտ ստանում է ռոքնռոլից, քան իր հանքերից: Հաջողության ավելի մեծ հնարավորություն ունեն այն երկրները, որոնք կկարողանան բալանսի բերել ապրանքային շուկաներն ու իմացական-կրեատիվ պոտենցիալը: Ազգերը, որոնք հավատում են միայն գյուղատնտեսությանը, երկար չեն ձգի, նրանք դատապարված են աղքատության:

-Ֆուտուրոլոգների մեծ մասը կարծում է, որ աշխատատեղերի առյուծի բաժինը շուտով կհասնի ռոբոտներին: Ի՞նչ կմնա մարդկանց:

Ամենափողոտը կլինեն բիոտեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները և արհեսատական ինտելեկտը: Փոխվում է ոչ միայն կրթական համակարգը, այլ նաև աշխատանքայինը: Շատ շուտով, գործարաններում մարդ չի մնա, բայց կհայտնվեն շատ այլ մասնագիտություններ ինտելեկտուալ ոլորտում: Ամենակարևորը, ճիշտ պահին կողմնորոշվելն է: Մարդկանց մեծ մասի պրոբլեմն այն է, որ իներտ են ու առանց ամբոխին նայելու մեկ քայլ անել չեն կարող: Ապագայում հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է չվախենալ ուրիշներից տարբերվել, սեփական կյանքի պատասխանատվությունն ամբողջությամբ  կրել, չվախենալ մեկ օրում ամեն ինչ փոխել ու ընտրել նոր ուղի:

-Գործազրկության մակարդակը հիմա բարձր է, ինչպես երբեք, հատկապես, երիտասարդների շրջանում: Պե՞ տք է արդյոք դա վերագրել միայն համաշխարհային ճգնաժամին, թե մեղքի բաժին ունի նաեւ կրթության ոչ արդյունավետ համակարգը:

Իսկապես, կրթության համակարգը պատրաստում է անցյալի մասնագետներ: Մենք նրանց սովորեցնում ենք գնալ աշխատանքի, որն արդեն գոյություն չունի: Ապահովում ենք ինտելեկտուալ գործիքներով, որոնք վաղուց անարդյունավետ են: Այդ պատճառով էլ աշխարհում գործազրկության տոկոսը բարձր է: Ինչո՞ւ պետք է բիզնեսմենը աշխատանքի վերցնի շրջանավարտին. քիչ է, որ չունի համապատասխան գիտելիքներ, բացակայում է նաև փորձը: Արդյունքում, համաշխարհային առաջատար ընկերություններում դոմինանտ են 50-60 տարեկանները: Նրանք կշարունակեն սովորել, եթե մարդիկ հանգիստ ապրեն մինչև 120 տարեկանը: Այդ պատճառով էլ հիմա կրթական ոլորտի մասնագետները կտրուկ վերանայում են բնական գիտությունների կրթական ծրագրերը, որոնք ուղիղ կապ ունեն ապագայի տեխնոլոգիաների հետ:

-Բայց չէ՞ որ, ոչ բոլորն ունեն ինտելեկտուալ աշխատանքի հակումներ: Մտավոր գործունեության հակում չունեցող մարդն ի՞նչ տաղանդի շնորհիվ պետք է գոյատևի ռոբոտների աշխարհում:

Ոչ մի բարձր զարգացած արհեստական ինտելեկտ ամբողջությամբ չի կարող փոխարինել մարդուն: Մենք, իրականում, մեքենաներից ավելի շատ առավելություններ ունենք, քան պատկերացնում ենք: Օրինակ, ռոբոտները չունեն պատկերավոր մտածելու ունակություն, նրանք չունեն գիտակցություն, ինտուիցիա: Այդ պատճառով էլ նրանք չեն կարող փոխարինել ֆոնդային բրոքներներին, որոնց համար գլխավորը ոչ թե ինտելեկտն է, այլ ինտուիցիան: Կգոյատևեն այգեպանները, շինարարները, ֆիզիկական աշխատանք կատարողները, այսինքն, երբ պետք է ոչ թե ավտոմատ կատարում, այլ ստեղծագործական մոտեցում: Առաջիկայում «աշխատանքային» կհամարվեն մասնագիտութունները, որոնք այսօր համարվում են ինտելեկտուալ՝ ծրագրավորումը, վեբ-դիզայնը, 3D նախագծումը: Ինչով էլ մարդ զբաղվի, ամեն ինչին պետք է ցուցաբերի կրեատիվ մոտեցում, կենդանի երևակայություն, փոփոխվող իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և լավ զարգացած ինտուիցիա

-Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետևանքով ինչպե՞ս կփոփոխվի մարդկային ինտելեկտը բժշկությունից մինչև կիբերնետիկա:

Շատ իրական է, որ մինչև 2050 թվականը ստեղծվի գերմիտքը, որը բոլոր ոլորտներում  նշանակալի առավելություն կունենա մարդկային լավագույն ուղեղների նկատմամբ: Օրինակ, բոլորովին վերջերս Human Brain Project եվրոպական նախագծի գիտնականների միջազգային թիմը, որն ունի 1 մլրդ. ներդրումներ, ստեղծել է  մարդկային ուղեղի՝ Big Brain-ի,  բացառիկ քարտեզ: Այն ուղեղի կառուցվածքը ցույց է տալիս 20 միկրոմետր ճշգրտությամբ: Այդպիսի անատոմիական ատլասը ոչ միայն կհեշտացնի նովրոլոգների ու նեյրովիրաբույժների աշխատանքը, կօգնի բուժել ծանր հիվանդությունները, կտա նաև հնարավորություն տեսնել, թե ինչպես է ուղեղը մշակում էմոցիաները, ընկալում ինֆորմացիան: Դա էականորեն կարագացնի գերմտքի ստեղծումը, ինչպես նաև թույլ կտա առավելագույնս անվտանգ կատարելագործել ու զարգացնել բնական իմացական պրոցեսները, հավաքել գիտելիքների պաշար: Ինֆորմացիան անդադար մատակարարող ուղեղային չիպերը ոչ հեռու ապագայի տեխնոլոգիա են:

 

Գրել կարծիք