ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Թուրքիո 12 բաշկա խանումները

Թուրքիո 12 բաշկա խանումները

Լաթիֆա Ուշաքլըգիլ 


Հանրապետական Թուրքիայում առաջին տիկնանց պատմությունը սկսվում է Լաթիֆա խանումով` ծնունդով Իզմիրից, հայտնի առևտրականների ընտանիքից: Փարիզում և Լոնդոնում իրավագիտությու ն սովորելուց հետո նա ամուսնանում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ: Եվ Թուրքիայի առաջին տիկինը լինում երկու տարի` 1923-ից մինչև 1925-ի ամուսնալուծությունը: Նա հրաժարվում է մուսուլման կնոջ գլխաշորից և թուրք կանանց համոզում նույնն անել: Ամուսնալուծությունից հետո չի ամուսնանում և լռում է Աթաթուրքի հետ հարաբերությունների սառեցման պատճառների մասին: Նրա մահից հետո Ուշաքլըգիլ ընտանիքը հրաժարվել է հրապարակել նրա օրագիրն ու նամակները, թեև առաջարկներ շատ են եղել:

Մեվհիբե Ինոնու


Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնուի կինն առաջին տիկին էր 12 տարի: Մեվհիբե Ինոնուն Ստամբուլից էր, վաղ տարիքում կորցնում է ընտանիքի անդամներին, ապրում պապիկի տանը: Առաջին դասարանն ավարտելուց հետո ընտանիքի որոշումով թողնում է դպրոցը: Ամուսնացել է թուրքական բանակի սպայի հետ, որը հարսանիքից 21 օր անց ծառայության է մեկնում Միջին Արևելք: Զույգի առաջնեկը մահանում է երեք տարեկանում: Ավելի ուշ տիկինը ևս երեք անգամ մայրանում է: Այսքանով հանդերձ նա համարվում է հանրապետական Թուրքիայի նորաձևութան դեմքը, դառնում է ներկայանալի թուրք կնոջ կերպար: Նրա մասին նույնիսկ այսօր թուրքական մամուլը գրում է` էլեգանտ առաջին տիկինը: Նրա կրած զգեստները ցուցադրվում են մերօրյա ցուցահանդեսներում: Ամենահետաքրքիրը հարսանեկանն է: 1916-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ֆրանսիական նորաձևության մի քանի տներ կային. դրանցից Մաիոսոն դե Բլանշում են կարել զգեստը, որը 70 տարի անց իր հարսանիքին կրել է նաև առաջին տիկնոջ թոռնուհին:

Ռեշիդե Բայար


Թուրքիայի 3-րդ (103 տարի ապրած) նախագահի կինը 3 երեխաների մայր էր: Պատմությունն այս ավանդապաշտ տիկնոջը հիշում է Աթաթուրքի հյուրասիրության ժամանակ պատահած միջադեպով: Աթաթուրքը վարչապետ Ջելալ Բայարի կնոջը խնդրում է հանել իսլամական գլխաշորը: Ռեշիդեն կատարում է խնդրանքը: Բայարը 1950-ին դառնում է նախագահ, Ռեշիդեն` առաջին տիկին: Բայց 10 տարի անց հեղաշրջումը խանումին թողնում է ամուսնու քաղաքական ծանր ճակատագրի ստվերում:

Մելահաթ Գյուրսել


1960-ի` զինվորական առաջին հեղաշրջումից հետո նախագահ դարձած Ջեմալ Գյուրսելի կինը հայտնի էր պարզությամբ, չէր սիրում պաշտոնական հրավերներ ու ընդունելություններ: Հետաքրքրված էր խոհանոցով ու հայտնի էր խիստ ճշտապահությամբ: Նրա օրը սկսվում էր առավոտյան ժամը 6-ին: Ամուսնու մահից հետո տեղափոխվում է Իզմիր ու փակվում արտաքին աշխարհից:

Աթըֆեթ Սունայ 


Ստամբուլում ծնված բուլղարացի ներգաղթյալների դուստրը Չանքայա պալատի առաջին տիկինն է դարձել 1966-ին` որպես Թուրքիայի 5-րդ նախագահ Ջևդեթ Սունայի կին: Հայտնի է այդ պալատում նորոգման ծավալուն աշխատանքով: Պատմում են, որ նա զվարթ ու աշխույժ անհատականություն էր: Հատուկ խնամքով է վերաբերվել հագուստի ընտրությանը` նախապատվությունը տալով թուրքական ազգային ոճով իրերին ու կտորեղենին: Սունայ զույգի մասին ասում են` երեք երեխայի ծնողները երջանիկ էին ու մինչև կյանքի վերջ քնել են նույն սենյակում: Միակ տարաձայնությունն ուտելքի շուրջ է եղել` փաշան հավ և ձուկ էր սիրում, խանումը` բանջարեղեն:

Էմել Քորություրք


Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության հայտնի գործիչ Սելահ Ջիմջոզի դուստրը 1915-ին է ծնվել: Մեծացել է Ստամբուլի նորաձև թաղամասերում, սովորել Լոզանի գեղարվեստի ակադեմիայում: 1944-ին ամուսնացել է Ֆահրի Քորություրքի հետ, որից գրեթե երեք տասնամյակ անց դարձել է երկրի առաջին տիկինը: Չանքայա պալատում առաջին անգամ նրա՛ նախաձեռնությամբ է ընդունելություն կազմակերպվել արվեստագետների համար: Խրախուսել է թանգարանների, մասնավոր պատկերասրահների բացումը:

Սեքինե Էվրեն


Սեքինեն` Քենան Էվրենի կինը, Թուրքիայի առաջին տիկինը դարձավ 60 տարեկանում` 1980-ին:  Աթաթուրքի կնոջ պես՝ երկու տարի: Արտասահմանյան ուղևորության ժամանակ ավտովթարի ենթարկվեց, գամվեց անկողնուն և 1982-ին մահացավ սրտի կաթվածից: Երեք դուստր ուներ: Ըստ թուրքական մամուլի` համեստ կին էր:

Սեմրա Օզալ


1970-ականներից Թուրքիայում ակտիվ Օզալների քաղաքական ընտանիքի անդամ Թուրգութ Օզալի կինը երկրի 8-րդ առաջին տիկինն էր, «Թուրք կանանց հզորացում և առաջմղում» հիմնադրամի նախագահը: 90-ականների սկզբին նա «Հայրենիք» կուսակցության Ստամբուլի թևի առաջնորդն էր: Ադրբեջան կատարած այցից կարճ ժամանակ անց ամուսնու կասկածելի մահից հետո Սեմրան հայտարարել է. հնարավոր է՝ ամուսնուն թունավորել են Բաքվում:

Նազմիյե Դեմիրել


Նա էլեգանտ կոստյումներ էր կրում և 1950-ականներին մեքենա վարում` իր երկրում հայտնվելով քննադատությունների, քննարկումների և մամուլի ուշադրության կենտրոնում: Նա կյանքի վերջին ութ տարում տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ: Սուլեյման Դեմիրելի կնոջ մասին Թուրքիայում խոսում են նաև որպես հավատարիմ կողակցի. ռազմական հեղաշրջման ժամանակ ամուսնու հենարանը հենց առաջին տիկինն էր:

Սեմրա Սեզեր


Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերն ու նրա կինը հանդիպել են Անկարայի համալսարանում իրավագիտություն սովորելու տարիներին: Սեմրա Սեզարը նշանադրությունից հետո ուսման երկրորդ տարում փոխել է մասնագիտությունը` որոշելով ուսուցչուհի դառնալ: 30 տարի անց էլ բակալավրի աստիճան է ստացել և մինչև 2000 թվականը դասավանդել դպրոցում: Նա երբեք չի ներկել իր եղունգներն ու սպիտակ մազերը, զարդեր չի կրել: 

Հայրունիսա Գյուլ


Հայրունիսան 15 տարեկանում թողնում է դպրոցը և ամուսնանում 31 ամյա Գյուլի հետ. նրանք հանդիպել էին հարսանիքի ժամանակ: 2007-ին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահի պաշտոնում առաջարկեց Աբդուլահ Գյուլի թեկնածությունը, աշխարհիկ թուրքերն ընդդիմացան: Գյուլի կինը հիջաբ է կրում` քաղաքական իսլամի խորհրդանիշը: Ավելի ուշ նա դարձավ գլխաշոր կրող աղջիկների կրթության իրավունքի պաշտպանը: Հայաստան այցելած միակ թուրք առաջնորդի կինն առաջինն էր Թուրքիայի առաջին տիկնանցից, որ ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Նա խոսել է երեխաների և հատկապես մուսուլման կանանց իրավունքների մասին:

Էմինե Էրդողան


Թուրքիայի այժմյան առաջին տիկինն էթնիկ արաբների ընտանիքում կրտսեր երեխան է եղել: Արվեստի դպրոցում ուսումը կիսատ է թողել: 4 երեխաների մայր է: Նրա մասին թուրքական մամուլը գրում է, թե իր նախորդից պակաս ներկայանալի է: Էմինե Էրդողանն իր ամուսնու խարիզմայի ստվերում է: Բայց Տրապիզոնում հանրահավաքը (15.10.2016) ցույց տվեց, որ առաջին տիկինը կարողանում է ազդել Թուրքիայի նախագահի ձևակերպումների վրա: Էրդողանն այդ օրը հեգնել էր ոչ թե մուսուլման կանանց, այլ քրիստոնյա «մադամներին»: Այս տիկնոջից պատմությունը թերևս կհիշի հարեմների  մասին ձևակերպումը: Նա հայտարարել է, թե դրանք կանանց համար դպրոց էին, կրթության օջախ, որտեղ նրանք պատրաստվում էին կյանքին:
 

Տարածել