ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքական երկրաշարժ Պարսից ծոցում. միանգամից 7 երկ

Քաղաքական երկրաշարժ Պարսից ծոցում. միանգամից 7 երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ

Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ը, Յեմենը, Լիբիան, Մալդիվները և Եգիպտոսը կատարցի դիվանագետներին 48 ժամ են տվել հեռանալու համար, Կատարի քաղաքացիներին՝ 14 օրԱրգելվում են բոլոր թռիչքները, փակ են ծովային երթուղիները: Սաուդյան Արաբիան փակել է նաև Կատարի հետ միակ ցամաքային սահմանը:
Կատարը փաստացի կղզի է դարձել: Կրիտիկական որոշումների պատճառն այն է, որ Կատարը ֆինանսապես աջակցում է Իսլամական պետություն, Ալ Քաիդա և Մուսուլման եղբայրներ ահաբեկչական խմբավորումներին, խառնվում է այլ երկրների գործերին. սա պաշտոնական ձևակերպումն է: Կատարը մեղադրաքներն անարդար է գնահատել, հայտարարել է, որ հարևան երկրների դեմ պատասխան քայլեր չի ձեռնարկի
Երկու շաբաթ առաջ Միացյալ նահանգների նախագահը Սաուդիան Արաբիայում էր: Միլիարդավոր դոլարների ամերիկայն զենք մատակարելու պայմանագիր ստորագրեց և պահանջեց գործնական քայլեր ահաբեկչության դեմ: Սաուդիան Արաբիա և գործընկերները սկսեցին Կատարից, քանի որ սիրիական ռազմաճակատում Դոհայի հետ արդեն խորքային հակասություններ ունեին Իրանի հարցում
Արաբական աշխարհի սկանդալին անմիջապես արձագանքել է  նավթի շուկան: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է  50 դոլար  66 սենթի: Դոհայի գրեթե բոլոր սուպերմարկետները դատարկվել են: Մարդիկ ամբողջ գիշեր հերթ են կանգնել, գնել են հնարավոր ամեն ինչ: Իրանը խոստացել է Կատարի բնակիչներին ապահովել անհրաժեշտ սննդամեթերքով և Կատարի դեմ դեմարշը կազմակերպելու համար մեղադրել է Միացյալ Նահանգներին
Խուճապն է նաև Կատարի օդանավակայաններում: Չեղարկվել են Qatar Airways-ի թռիչքները: Չի բացառվում, որ դիվանագիտական բլոկադան սկսած արաբական երկրներն ԱՄՆ-ից պահանջեն պատժամիջոցներով միանալ ահաբեկչության դեմ հենց Թրամփի առաջարկով սկսված գործնական քայլերին: Կարծիք կա, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն առաջին հերթին կվերաբերեն Qatar Airways-ին, և այդ դեպքում հարցականի տակ կհայտնվի նաև Երևան-Դոհա չվերթը: Զվարթնոցը հայտնում է, որ առայժմ թռիչքներն իրականացվում են առանց փոփոխությունների
Եվ միջազգային լրահոսում առանձնանում է Financial Times-ի հրապարակումն այն մասին, որ Դոհան ահաբեկչական խմբավորումներին 1 մլրդ դոլար է վճարել որպես փրկագին՝ Իրաքում գերի վերցրված թագավորական ընտանիքի անդամներին ազատելու համար: Փորձել են փրկել թագավորական ընտանիքի 26 անդամներին, որոնք գնացել էին բազեների որսի, սակայն որսն այլ սցենարով էր վերջացել: Այս կերպ Կատարը փորձում է պարզաբանել ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեղադրանքը

Տարածել