Գլխավոր Հոդվածներ

Թե ինչու է կարևոր «ժամանակը անիմաստ վատնելու» զգաց

Թե ինչու է կարևոր «ժամանակը անիմաստ վատնելու» զգացողությունը

Կարելի է գրել օրվա աշխատանքային ցուցակ, որը կլինի անսպառ ու փորձել դրանք ի կատար ածել ամեն գնով: Բայց համաձայնեք, որ նման կյանքը ձանձրալի է: Առավել ևս, եթե այդ ցանկում կա նաև էլեկտրոնային նամակներ կարդալն ու դրանց պատասխանելը: Դա շատերի համար պարզապես «ժամանակի անիմաս վատնում է»:
Ահա, թե որտեղ է թաքնված «շան գլուխը»: Հոգեբանները ուսումնասիրել ու պարզել են, որ անիմաստ ժամանակը վատնելու զգացողությունը գալիս է նրանից, որ մենք մտածում ենք, թե կարող էինք դրա փոխարեն թանկագին րոպեներ անցկացնել հարազատների, ընկերների ու մտերիմներ հետ: Իրականում մենք ժամանակը վատնում են աշխատանքը պլանավորելու, դա փորձելու և ամենակարևորը երազելու, թե ինչ կլիներ, եթե…:



newmag ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը «Ժամանակի հիշողության մասին, որը կանխորոշում է մեր ապագան»





Մենք օրն անցկացնում ենք աշխատանքի համար միշտ հասանելի լինելու զգացողությամբ. բնականաբար, դրան օգնում են նոր տեխնոլոգիաները: Արդյունքում ստացվում է, որ մենք անընդհատ համակարգչի առաջ ենք, նամակները նայում ենք համակարգչով կամ բջջային հեռախոսով, աշխատում ենք համակարգչով, անգամ ուտում ենք համակարգչի առաջ նստած, քանի որ աշխատում ենք. ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ: Ու հոգնում ենք: Նվազում է յուրաքանչյուր աշխատողի ՕԳԳ-ն: Այս իրավիճակից դուրս գալու համար կա շատ պարզ ու ճիշտ լուծում:


Ժամանակի մասին կարդացեք նաև`



Օրվա աշխատանքային գրաֆիկի ընթացքում ժամանակ հատկացրեք «ժամանակն անիմաստ վատնելու վրա»: Դուրս եկեք աշխատավայրից, գնացեք սրճարանում սուրճ խմեք, ընդմիջում արեք համակարգչից ու աշխատասենյակից դուրս՝ այլ միջավայրում: Զբոսնեք: Դա ձեզանից շատ ժամանակ չի խլի, բայց կտեսնեք, որ «անիմաստ վատնած այդ ժամանակը» կօգնի ավելի արդյունավետ  աշխատել: Ու այն գործը, որ անում էիք մի քանի ժամում, կավարտեք մի քանի րոպեում:

Տարածել