BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ձեռքսեղման 6 կանոն, որը պետք է հիշել

Ձեռքսեղման 6 կանոն, որը պետք է հիշել

Ձեռքսեղմումը կարևոր է: Երբ սեղմում եք ինչ-որ մեկի ձեռքը, ուղեղում արտադրվում է վստահության հորմոնը` օքստիոցինը: Դուք բացվում եք հաղորդակցման համար, ավելի շատ եք վստահում իրար: Նույնը տեղի է ունենում նրա հետ, ում ձեռքը սեղմում եք: Կարևոր է, ոչ թե պարզապես սեղմել ձեռքը, այլ դա անել ճիշտ: Ձեռքսեղման նրբությունների մասին իր` «Շփման գիտություն» գրքում պատմել է հոգեբան Վանեսա վան Էդվարդսը:

1. Ուղղահայաց ձեռքով


Ձեռքսեղման ժամանակ ձեռքը պետք է պահել ուղղահայաց: Դա թույլ կտա, որ երկու կողմերը լինեն հավասար դիրքերում: Եթե ինչ-որ մեկը այնպես է թեքում ձեր ձեռքը, որ երևում է դաստակը, նա փորձում է դոմինանտ դառնալ: Երբեք մի սկսեք ձեռքսեղմումը այդ դիրքից: Այդպես ցույց կտաք ձեր թուլությունը:

2. Տեսողական կոնտակտ


Տեսողական կոնտակտը սեռքսեղման ուղղակի մաս չի կազմում, բայց մեծ ազդեցություն ունի առաջին տպավորության ձևավորման վրա: Երբ նայում եք դիմացինի աչքերին, ցույց եք տալիս, որ ուզում եք շփվել: Այդպիսի հայացքն ավելի կարևոր է, քան առաջին բառերը: Աչքերի մեջ նայելը, ինչպես ձեռքսեղմումը, առաջացնում է օքսիտոցին հորմոնը: Ենթագիտակցական մակարդակում մարդը նման ձեռքսեղմումը կհամարի բաց, հաճելի, համոզիչ ու հիշվող: Մարդիկ կցանկանան շարունակել շփվել ձեզ հետ: Եթե առաջին հանդիպման ժամանակ չկա տեսողական կոնտակտ, ձեզ կվերաբերվեն կասկածամտորեն:

3. Ուժեղ սեղմում


Ձեռքն ամուր սեղմեք, թույլ ձեռքսեղմումը  մարդուն տհաճ է,  ձեզ կարող են համարել անվստահելի մարդ: Բայց դա պետք չէ անել շատ ուժեղ: Չափից դուրս ձեռքսեղմումները կարող են վախեցնել ու դիսկոմֆորտ առաջացնել:

4. Երկար ձեռքսեղմում


Իդեալական ձեռքսեղմումը տևում է 3-5 վայրկյան: Չափազանց երկար ձեռքսեղմումն առաջացնում է տարակուսանք ու անհարմարության զգացում: Չափազանց կարճ ու կցկտուր ձեռքսեղմումն էլ տպավորություն կստեղծի, թե հակված չեք շփվել և ուզում եք արագ հեռանալ:


Կարդացեք նաև.



 

5. Թաց կամ քրտնած ձեռք


Թաց ձեռքով սեղմումը հաճելի չէ, բայց ոչ միայն դա:  Ձեռքերը քրտնում են, երբ նյարդայնանում եք, իսկ նյարդայնությունը չի օգնի հաստատել լավ տպավորություն: Դիմացինին թաց ձեռքը մի մեկնեք, մի ցույց տվեք ձեր անհանգստությունը:

6. Ձեռքսեղմում, թե գրկախառնություն


Երբ հանդիպում եք հին ծանոթի, դուք կարող եք ոչ միայն նրա ձեռքը սեղմել, այլ նաև գրկել: Եթե խոսքը նոր մարդկանց մասին է, գրկախառնվել պետք չէ, կարող է անհարմար վիճակում դնել դիմացինին: Հետևեք մարմնի լեզվին, երբ ինչ-որ մեկն ուզում է մոտեալ ձեզ: Եթե նրա ձեռքերը փակում են իրանը կամ մի ձեռքը մեկնված է առաջ, գրկախառնվել պետք չէ, միայն ձեռքսեղմում:

LIFEHACKER



  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Տարածել