Գլխավոր Հոդվածներ

[Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույ

[Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ – Մարկ, ուզում եմ սկզբից խոսենք ձեր բլոգում հրապարակած հոդվածի մասին, որը պատճառ դարձավ, որ գիրք գրեք: Ի՞նչը ոգեշնչեց ձեզ գրել այդ հոդվածը, որն էլ հետո վերածվեց գրքի:


Մ. ՄԵՆՍՈՆ – Վերնագիրը տարիներ շարունակ մտքիս էր: Ես միշտ բրեյնսթորմինգ եմ անում, երբ որոշում եմ ինչ-որ հոդված գրել: Այդպես հեշտ է: Նայում եմ նշումներիս ու պարզ է դառնում թե որտեղից է պետք սկսել գրել: Մի օր հանգստյան օրերին պարապ նստած էի, որոշեցի այնպիսի մի հոդված գրել, որը միանգամից կգրավի մարդկանց ուշադրությունը ու կարևորը օգտակար կլինի: Նստեցի ու գրեցի: Այդ հոդվածը գրելուց հետո, հասկացա, որ պետք է գիրք գրեմ:

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– Ձեր գիրքը կարդալիս, շատ եմ ծիծաղել: Սուր հումոր ունեք Մարկ: Դուք խոսում եք պարզ բաների մասին, տալիս եք խորհուրդներ ու այդ ամենն անում եք հումորով: Մի անգամ ձեր գրքի մասին դիտարկում եք արել. «Թքած ունենալ չի նշանակում անտարբեր լինել, այն ուրիշ լինելու ունակությունն է»: Կբացե՞ք փակագծերը:


Մ. ՄԵՆՍՈՆ – Երբ մարդիկ լսում են թքած ունենալ, միանգամից պատկերացնում են մի տղայի ով թաղման ժամանակ արևային ակնոցով գարեջուր է խմում և թքած ունի թե կողքիններն իր մասին ինչ են մտածում: Անտարբերությունը չի լուծում մեր պրոբլեմները. սա է ճշմարտությունը: Անտարբերությունը պրոբլեմի մեկ այլ տեսակ է: Թքած ունենալու «առողջ» արվեստն այն է, երբ մարդիկ գիտակցում են կյանքի դժվարությունները ու փորձում են թեթև նայել դրանց:

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– «Արտասովոր (դժոխային) շղթա» պարբերությունում մի հետաքրքիր միտք կար, որ միանգամից գրավեց ուշադրությունս, մեջբերում եմ. «Վատ զգալու վրա թքած ունենալով` դու կտրում ես արտասովոր շղթան: Դու քեզ ասում ես. «Վատ եմ, բայց…թքած»: Հետո լսվում է հուրի փերիի շշնջոցը. «Տանձիդ չդնես»: Ու վատ զգալու համար այլևս չես ատում ինքդ քեզ»: Այս պարբերությունում ինչ-որ բան կար, որն ինձ մտածելու առիթ տվեց: Մեծանալու, զարգանալու, հասունանալու ճանապարհին մարդիկ միշտ ձգտում են հասնել երջանկության: Լինում է նաև հակառակը, երբ մարդիկ մեղադրւոմ են իրենց`երազանքներին չհասնելու համար:


Մ. ՄԵՆՍՈՆ -Հասկացա ինչ նկատի ունեք: Գրքիս կարևոր ուղերձներից մեկը հենց դա էր: Վատ զգալը նորմալ է: Կապ չունի հաջողակ ես, մեծահարուստ կամ ինչքան լավ կյանքով ես ապրում: Ցանկացած մարդ կարող է իրեն վատ զգալ: «Առողջ» կյանքով ապրելու գաղտնիքներից մեկն էլ հենց այդ փաստն ընդունելն է: Դու վատ ես զգում` վատ զգալու համար ու ստեղծվում է այս դժոխային շղթան: Ամեն ինչ գալիս է մեր մեջ ձևավորված այն համոզմունքից, որ բացասական հույզերն ընդունելի չեն: Ո՞վ ասաց: Եթե կատաղած ես, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վատ է: Կարող ես չէ՞ բարկանալ ինչ-որ լավ բանի վրա:

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ-Մարկ, պարզապես չեմ կարող չասել. հիասթափեցնող պանդան ուղղակի ֆանտաստիկ է: Չեմ կարող այս պարբերությունը չկարդալ. «Հիասթափեցնող պանդան կլինի այն հերոսը, որի հետ ոչ ոք չի ուզում հանդիպել, բայց որը միևնույն ժամանակ անհրաժեշտ է բոլորին»: Ո՞վ է հիասթափեցնող պանդան: Խոստովանեք, որ դա դուք եք:


Մ. ՄԵՆՍՈՆ -Լավ, համոզեցիք: Հիասթափեցնող պանդան գրքիս առանձին գլուխներից է: Ես ուզում էի ստեղծել այնպիսի սուպերհերոս, որը մարդկանց կասի դառը ճշմարտությունը: Ու դա կլինի սուպերհերոս, որի հետ ոչ ոք չի ցանկանա շփվել, որովհետև պանդան կասի այն, ինչ մարդիկ խուսափում են լսել: Անկեղծ ասած, ամենատհաճը կյանքի ամենամեծ ճշմարտությունը լսելն է: Իմ սուպերհերոսը կընկներ տնետուն, կթակեր դռները և կասեր նման մի բան. «Շատ փողը ձեր երեխաներին չի ստիպի սիրել ձեզ»: Պատկերացնո՞ւմ եք. սա կլինի հարված ուղիղ սրտին, բայց սա այն է, ինչ նրանք պետք է լսեն ու իմանան: Ես որոշել էի խոսել հենց ամենացավոտ երևույթների մասին, դրա համար գրքում կա հիասթափեցնող պանդա, հումոր, անեկդոտներ և այլն: Սա հենց այն մեթոդնէ, որի միջոցով կարելի է մարդկանց ստիպել լսել:

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ – Գլխավոր նպատակը պրոբլեմներից ազատվելը չէ, որովհետև դա անհնար է: Ուղղեք եթե սխալ եմ. երջանկությունը գալիս է հենց պրոբլեմներ լուծելուց: Եվ այս ամենը մարդկանց ցույց տալու համար դուք դիմում եք դիվերսիֆիկացիայի:


Մ. ՄԵՆՍՈՆ -Ճիշտ եք: Պրոբլեմները դրանք աղյուսներ են, որոնցով կառուցում են երջանկությունը: Շատերը կարծում են, որ երջանկությունը պրոբլեմներ չունենալն է: Մենք չենք կարող ապրել առանց պրոբլեմների, դրանք մեր կյանքի մի մասն են: Երջանկությունը տառապանքից ձերբազատվելը չէ, այլ գտնել այնպիսի բաներ, որոնց համար արժի տառապել:


Կարդացեք նաև.



ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ-Մարկ, ինչի՞ վրա կարելի է թքած ունենալ: Սա N1 հարցն է, որը վստահ եմ բոլորն են ուզում հարցնել: Ինչի՞ վրա պետք է թքած ունենալ:


Մ. ՄԵՆՍՈՆ -Քննադատության: Խոսքը և դրականի, և բացասականի մասին է: Պետք է երկուսն էլ լսել, բայց երբեք թույլ չտալ, որ դրանք ինչ-որ կերպ անդրադառնան ձեր անհատականության վրա: Երբ 20 կամ 23 տարեկան էի ու ինչ-ինչ հաջողությունների էի հասնում, դրանք միանգամից դադարում էին կարևոր լինել ինձ համար ու ես մտածում էի` սա էր: Ինձնից 1 տարի պահանջվեց հասկանալու, թե որն է կյանքի իմաստն ինձ համար:

ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– Նրանք ովքեր չեն կարդացել ձեր գիրքը, ունե՞ք խորհուրդ, կամ լավ կլինի ասել ցուցակ, թե ինչի վրա է պետք թքած ունենալ և ինչի վրա` ոչ:


Մ. ՄԵՆՍՈՆ -Ինչ-որ բան անելուց առաջ պետք է ինքդ քեզ հարցնես` ինչո՞ւ: Պետք է խորապես հասկանալ` ինչն է դրա շարժառիթը: Պետք է հստակ պատկերացում կազմել այն արժեքների մասին, որոնք կարևոր են քեզ համար: Պարզապես պետք է կարողանալ հարցնել` ինչո՞ւ:

BESTSELLER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել