[InterPress] Ադրբեջանում 10 միլիոներորդ բնակչին անվանել են Մեհրիբան՝ ի պատիվ առաջին տիկնոջ

April 10, 2019

10 միլիոներորդ երեխան հայտարարված փոքրիկը ծնվել է ապրիլի 6-ին, Բաքվում՝ ԼՂ-ից տեղահանվածների ընտանիքում: Սա էլ բավական չէր, նրան անվանեցին Մեհրիբան՝ Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատվին: Ադրբեջանի 9 միլիոներորդ բնակչին, որը ծնվել էր 2010-ին անվանել էին Իլհամ՝ նախագահի պատվին: 8 միլիոներորդ բնակիչը ծնվել էր 1999-ին, անունը՝ Հեյդար՝ նախագահի հոր պատվին:
Ինչպես ենթադրում են բոլորը, Ադրբեջանի բնակչության աճը խորապես քաղաքականացված է, քանի որ ժողովրդագրությունը Կովկասում զգայուն հարց է: Ադրբեջանի հակառակորդ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է արտագաղթի պատճառով: Այս փաստն Ադրբեջանի լրատվամիջոցները պարբերաբար շահարկում են:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում