Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ի մանրամասները՝ Արմենիա հեռուստ

Newmag Summer Fest-ի մանրամասները՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում

newmag-y-n

12 ժամ՝ կեսօրից մինչև կեսգիշեր, Newmag հրատարակչությունը շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, Երազ այգում գրքի մեծ տոն ու փառատոն է անցկացնում: Յոթ նոր բեսթսելլերի շնորհանդես, հանդիպումներ Newmag-ի հեղինակների հետ ու հատուկ ծրագիր մանուկների համար: Փառատոնի մասին կա

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, բոլոր անծանոթ այցելուներին կուղղորդեն կամավորները. Լոկացիաները շատ են, ծրագիրը հագեցած և հնարավոր է մարդիկ չկողմնորոշվեն. «Այգու 6 տարբեր հատվածներում միաժամանակ կլինեն գրական տարբեր միջոցառումներ»:

 

Newmag հրատարակչության ռազմավարական ու հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն անդրադարձավ մանկական միջոցառումներին.  «Այս տարվա նորամուծությունն է մանկական հատվածը: Մանկական հատվածում հեքիաթներ են ընթերցելու փոքրիկների համար: Հոգեբաններն են խորհուրդ տալու, օրինակ, սեպտեմբերի 1-ին ինչպես պատրաստվել»:

Գրքի տոն ու մեծ տոնավաճառ: Newmag հրատարակչության գրքերը միայն Newmag Summer Fest-ին կվաճառվեն մինչև 40% զեղչով: Ամենաակտիվ ընթերցողները կստանան հատուկ մրցանակներ: Տարվա ընթացքում Newmag-ի հրատարակած գրքերն ամենաշատը ընթերցած, ամենահետաքրքիր ռևյուները թողած ընթերցողը ստանալու է ավանդական պարգևը՝ 2022-ի բոլոր գրքերն՝ անվճար:

 

Անցած տարվա Newmag Readers Prize-ի դափնեկիրը Աննա Առաքելյանն է: Երբ ստացավ Newmag հրատարակչության լավագույն ընթերցողի մրցանակը, դեռ դպրոցական էր, այսօր՝ ուսանող է ու մի ամբողջ գրապահարան հատկացրել է Newmag-ի գրքերին.«Ընդունելության քննությունների  ժամանակ ինձ շատ օգնեց, օրինակ, Մակրոնի գիրքը: Քաղաքագիտություն բաժին ունենք, Մակրոնը հետաքրքիր էր ու գործս հեշտացրեց»:

11 ժամ շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ, խաղեր ու մրցույթներ: Newmag Summer Fest-ին այս տարի կմասնակցեն նաև փառատոնի գլխավոր հովանավորները՝ Յուքոմ ընկերությունն ու Էվոկաբանկը:

 

Յուքոմ ընկերության մարքետինգի ղեկավար Վիկտորյա Բաղդասարյանն ընդգծեց կրթության կարևորությունն ու ընկերության դերը դրա զարգացման գործում. «Կրթությունը, զարգացմանը միտված նախաձեռնությունը միշտ են եղել Ucom-ի առաջնահերթությունը, ճկունությունը ու մտքի աճին միտումը: Մարզելու համար ամենաարդյունավետ գործիքը, մարզասարքը գիրքն է»:

Յուքոմ ընկերությունը հատուկ իր բաժանորդների ու Newmag-ի ընթերցողների համար կազմակերպել էր նաև գրքի մրցույթ: Գրքախառնվենք-ի ամփոփումը՝ Գրքի փառատոնին: Ընկերության հասարակության հետ կապերի ղեկավար Դիանա Մնացականյանը մանրամասնում է մրցույթի պայմանները. «Այսօր է ավարտվել մրցույթը: Մրցույթի ընթացքում Newmag-ի գրքերի շապիկներն էին, հետաքրքիր նկարագրություն էր: Կոնտեքստը շապիկի հետ էր։ Արդեն որոշված են հաղթողները, որոնց անունները կհայտնենք փառատոնի օրը»:

  

Բազմաթիվ խաղեր, շահող կտրոններ, վաուչերներ է պատրաստել ու մրցանակներ է սահմանել նաև Էվոկաբանկը: Իր ապագա աշխատակիցների համար Էվոկաբանկը Newmag Summer Fest-ին կներկայացնի նաև կրթական ծրագրեր, որի մասին խոսեց Էվոկաբանկի մարկետինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Լյուսի Սարուխանյանը. «Կազմակերպել ենք խաղարկություն: Մեր մասնակիցները կտրոններ կստանան,  խաղարկություն կլինի, նվեր-քարտեր, վաուչերներ, որոնցով կարող են անվճար ստանալ 4 գիրք»:

Հատուկ տաղավարներում գրական անակնկալներ կանեն նաև փառատոնի գործընկերները՝ Printing.am ու Ալեքս ընկերությունները: Ապագա դիմորդների համար մի մեծ տաղավար կունենա նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը. և՛ լեզվի իմացության ստուգում, և՛ Ամերիկյան ընդունվելու կարգը՝ բոլոր մանրամասները՝ Newmag հրատարակչության ամառային գրքափառատոնին՝ Երազ այգում:

 

Համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն Անուշ Եդիգարյանի խոսքով, հենց այգում այցելուները կարող են ստուգել իրենց գիտելիքները ոչ ֆորմալ, խաղային ձևով. «Ունենալու ենք իմացության, գիտելիք ստանալու ինտերակտիվ դասեր: Տարբեր ժամային հատվածներ ենք ունենալու: Լեզվի իմացության տեստից բացի, TOEFL-ի ու SAT–ի քննություններ, դիմորդների համար հատուկ ժամանակահատված կլինի»:  Համալսարանի հաղորդակցության մենեջեր Մարգարիտ Հովհաննիսյանի խոսքով, տաղավարը ապագա ուսանողները կարող են ծանոթանալ նաև ընդունելության կարգին. «16.00-ից նաև ընդունելության բաժնի աշխատակիցները ընդունելության կարգն են ներկայացնելու, ինչպես դիմել, ժամկետները»:

Newmag Summer Fest 2022-ին մնաց մի քանի ժամ: Գերհագացած 12-ժամյա գրական միջոցառումների ավարտին կլինի բացօթյա մեծ համերգ, մինչև կեսգիշեր, տեսահոլովակի ու երգի պրեմիերա: Առաջին անգամ հայերեն կհնչի Շառլ Ազնավուրի «Մեռնել սիրելով» ստեղծագործությունը:

Տարածել