21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ
Ի՞նչ է բոդիպոզիտիվը
Այս շարժման կարգախոսն է` «Իմ մարմինն իմ գործն է»: Գաղափարն այն է, որ ամեն մարդ, անկախ իր տեսքից ու մարմնից, արժանի է հարգանքի: Սեփական մարմինն ընդունելու այս շարժումը սկսվել է 1967 թվականին` գեր կանանց իրավունքների պաշտպանության համար: Ավելի ուշ ակտիվիստները սկսեցին ուշադրություն հրավիրել ոչ միայն գեր մարդկանց իրավունքների, այլ նաև հաշմանդամություն ունեցող, սպիերով, այրվածքներով մարդկանց ու նաև տրանսգենդերներին: Բոդիպոզիտիվիզմը մարդկանց օգնում է հաղթահարել սեփական անձի, արտաքինի հետ կապված բարդույթները: Այս շարժումը նաև կարծրատիպային գեղեցկության դեմ էր, երբ պրոպագանդվում էր 90/60/90 կազմվածքը, չափազանց նիհար լինելը: Բայց ոսկե միջինին հասնել չստացվեց: Հասարակությունն ընդունեց, որ անորեքսիան վտանգավոր է կյանքի համար, այն հիվանդություն է, բայց շարժումը գնաց մեկ այլ, նորից ծայրահեղական ուղղությամբ: Ոչ ստանդարտ կազմվածք, արտաքին ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարելու փոխարեն, ստացվեց չափազանց գեր մարդկանց ու անառողջ ապրելակերպի պրոպագանդա: Մասնագետներն անհանգստանում են, որ նկատվում է ոչ այնքան առողջ միտում: Բոդիպոզիտիվիզմի գաղափարն աղավաղվում է: Մարմինն ընդունելու գաղափարը վերածվում է քաշին ու առողջությանը չհետևելու, թքած ունենալու միտումի: Ավելորդ քաշը, ճարպակալումը, ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը քննադատության չի արժանանում, հակառակը, նույնիսկ գովելի է համարվում: Արդյունքում, գեղեցիկ, գրավիչ ու առողջ լինելը նույնիսկ անհարմար է թվում:
52 կիլոգրամանոց Քեյթ Մոսին փոխարինել է 115 կիլոգրամանոց Տեսս Հոլիդեյը: Լողազգեստներ գովազդող Sports Illustrated ամսագիրն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ գեղեցիկ կանանց լողազգեստներով ֆոտոսեսիաներից հետո, բայց հիմա ամսագիրն ակտիվորեն համագործակցում է plus-size մոդելների հետ:
Կարդացեք նաև.
Ինչո՞ւ են մարդիկ գիրանում 40-ից հետո և ինչպե՞ս չգիրանալ
Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը
Ինչպե՞ս հաղթահարեցի 7 տարվա անքնությունը և դարձա առույգ