[Daily Mail] Սահմանագծի հոգեկանը. պարբերականը՝ Արդբեջանը մարդասիրության մասին

[Daily Mail] Սահմանագծի հոգեկանը. պարբերականը՝ Արդբեջանը մարդասիրության մասին

Աշխարհահռչակ «Դեյլի Մեյլ» պարբերականը հոդված է հրապարակել վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանի շուրջ զարգացող իրադարձությունների մասին:

Պարբերականը Ադրբեջանին քննադատում է բրիտանահայերին վիզա չտրամադրելու, Մխիթարյանին շուրջ ստեղծված իրավիճակի, հայկական մշակույթի վերացման և այլ մեղսագործությունների համար: Հոդվածը հեգնում է Ադրբեջանին՝ նրան համարելով մարդասիրությունից հեռու երկիր, որը բանտարկում է լրագրողներին, հալածում այլախոհներին, իսկ երբ հերթը հասնում է Հայաստանին` շնչահեղձ անում օրենքի գերակայությունը:

«Դեյլիմեյլը» քննադատում է ՈՒԵՖԱ-ին` Բաքվում Արսենալն ընդդեմ Չելսիի խաղի կազմակերպման համար և հիշեցնում, որ հենց այդ երկիրն է, որը արդարացրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովին անվանում  է «սահմանագծի հոգեկան», ով 15 տարի առաջ` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հովանավորչությամբ անցկացվող սեմինար պարապմունքի ժամանակ ներխուժել էր հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սենյակ՝ կացնահարելով սպանել նրան: Հունգարիայի դատարանը նրան առաջին աստիճանի սպանություն համար դատապարտել էր 30 տարի ազատազրկմամբ, սակայն, որոշ ժամանակ անց ինչ-որ կերպ արտահանձնվել Ադրբեջանին:


Կարդացեք նաև.


Հոդվածը հիշեցնում է, որ Բաքուն 2017թ. պարգևատրվել էր Եվրոգավաթի խաղարկության եզրափակիչում, որից ուղիղ հինգ ամիս առաջ էր բացահայտվել, որ Ալիևը և իր գարշելի էլիտան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ էր ծախսել Ալիևի, խորապես արատավորված քաղաքական կերպարը մաքրելու և նրա նավթային հարուստ երկրի դրական կերպարը խթանելու համար:

Պարբերականը ընդգծում է, որ Ադրբեջանը այն երկիրն է, որը 196 երկրների մամուլի ազատության ցանկում 177 տեղն է զբաղեցնում: Եվ, որ վերջին 30 տարում երկրի ղեկավարները Ադրբեջանում զբաղվել են հայկական ժառանգության հետքերի համակարգված ոչնչացմամբ:

Վերջում էլ «Դեյլիմեյլը» նշում է, որ Ադրբեջանի հետևողական հակահայ քաղաքականությունն է, որ ստիպել է Մխիթարյանի չմեկնել Բաքու: Այնուհետև փաստում, որ գումարները աշխարհում հարցեր են լուծում, իսկ կոռուպցիան սպորտում այլևս իրականությունն է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք