Ֆրանսիական նորաձևություն՝ հայկական արմատներով

October 11, 2014

Հարմար, ճաշակով և որ ամենակարևորն է` ոճային հագուստի սիրահար իգական սեռի ներկայացուցիչները, եթե մեկ անգամ գեթ մեկ օրով եղել են Ֆրանսիայում, հաստատ, գիտեն ինչ ասել է cop.-copine: Այս հագուստի բուտիկների դռները բացում են 16-ից մինչև այն տարիքի կանայք, ովքեր իրենց համարում են նորաոճ: Այս բրենդը ճանաչում է սեռ, բայց տարիք՝ երբեք: Сор-сор-ը երբեք չի վազում նորաձևության հետևից, այլ ստեղծում է այն: Ահա թե ինչու 1997-ի արտադրության շրջազգեստը նորաձև է նաև 10 տարի անց: Սա հագուստ է այն կանանց համար, ովքեր չեն վախենում զարմանալ ու զարմացնել: Եվրոպացի դիզայներները сор-сор-ը համարում են խելքի ֆունկցիոնալ խաղ: Չնայած հագուստներն ունեն պարզ գծեր և սահմանափակ թվով գույներ՝ դրանք վառ երևակայության արդյունք են: