Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկե

Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)

12/08/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունը հեռուստադիտողներին ներկայացրեց երկու նոր գիրք։ «Բարի լույսի» տաղավարում են «Բալթիմորների գիրքը» վեպի թարգմանիչ Սամվել Գասպարյանը և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպի թարգմանիչ Գոհար Ամիրբեկյանը։

«Բալթիմորների գրքի» թարգմանիչ Սամվել Գասպարյանն այն խորհուրդ է տալիս բոլոր դետեկտիվների սիրահարներին. «Ես խորհուրդ կտամ «Բալթիմորների գիրքը» կարդալ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գրքից հետո։ 

Իհարկե, Դիկերի նոր վեպն նախորդի ուղիղ շարունակությունը չէ, բայց գլխավոր հերոսները նույնն են ու շատ բաներ պարզ են դառնում, եթե ընթերցել ես առաջին գիրքը։ Newmag-ի հրատարակած բոլոր գրքերը ընթերցանություն են զարգացնում, մարդիկ հաճույքով են ուզում կարդալ։ Այս գիրքն էլ շատ դուր կգա, հատկապես դետեկտիվի սիրահարներին»։

Ըստ Սամվել Գասպարյանի՝ Ժոել Դիկերի գործերը նաև գրելու դասեր են տալիս։ Երկու գրքերն էլ գիրք են գրքում։ Գլխավոր հերոսները սպիտակ էջի առաջ են կանգնում, երբ չեն կարողանում գրել. Նախորդ գրքում հեղինակը մոտ երեք տասնյակ դաս է տալիս, թե ինչպես պետք է գիրք գրել։ 

Այս վեպում էլ հերոսներից մեկն ուզում է գիրք գրել, բայց վերջում հանձնում է մաքուր, սպիտակ տետր։ Գրողն ասում է, որ սպիտակ էջն ինքնին բանաստեղծություն է, այն չի կարելի կեղտոտել, եթե լավ չես գրելու։


«Բալթիմորների գիրքը» թարգմանիչ Սամվել Գասպարյանը համարում է հիանալի գրականություն է հատկապես պատանիների համար։ Ե՛վ Դիկերի, և՛ Բրուկների վեպերն ընտանեկան պատմություններ են սիրելի, հարազատ մարդկանց, ծնողների ու երեխաների հարաբերությունների մասին։ 

Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի թարգմանիչ Գոհար Ամիրբեկյանն ասում է, որ Բրուկների գրքում գեղարվեստականորեն ամփոփված է ընտանեկան պատմություն. «Այս գրքում կան շատ խորը շերտեր, գիրքը մեկ ասելիք չունի, մեկ խորհուրդ չունի։ Գիրքը նաև բազմաժանր ու բազմաոճ է։ Գրքում կտեսնեք էկզիստենցիալ ուղղություն, երևակայական կերպարներ, այլաբանություններ։ Ոչինչ չի ասվում բացեիբաց, բաց տեքստով»։

Գրքի թարգմանիչ Գոհար Ամիրբեկյանը պատմեց, որ Ֆրանսիացի գրող Պասկալ Բրուկները «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի շնորհանդեսին ասել է, որ այս գիրքը նաև ձոն է՝ նվիրված կնոջ մարմնական գեղեցկությանը։

Կարդացեք նաև

Տարածել

Իմ փոքրիկ ամուսինը
Իմ փոքրիկ ամուսինը

Պասկալ Բրուքներ

5800 ֏

Նկարագրություն

Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։  

Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: 

Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։ 

Բալթիմորների գիրքը
Բալթիմորների գիրքը

Ժոել Դիկեր

7800 ֏

Նկարագրություն

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։

«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։